«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում՝
- 1-ին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ.
«Նոտարին տրամադրվում է նաև սույն մասով նախատեսված կնիքի էլեկտրոնային տարբերակը (այսուհետ ՝ էլեկտրոնային կնիք):».
- 2-րդ պարբերությունը «ինչպես նաև դրանց կրկնօրինակների վրա» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային կնիքը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի վրա» բառերով:
Հոդված 2. Օրենքի 36.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «ճզմիչ կնիքը» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությունը և էլեկտրոնային կնիքը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ.
«Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակին վերաբերող առանձնահատկությունները նախատեսված են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը «ներկայությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով.
«4. Նոտարը կարող է էլեկտրոնային եղանակով վավերացնել Էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը (այսուհետ՝ էլեկտրոնային պայմանագրեր): Նոտարի կողմից էլեկտրոնային պայմանագրերի էլեկտրոնային եղանակով վավերացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և արդարադատության նախարարության համատեղ ընդունած որոշմամբ»:
Հոդված 6. Օրենքի 82.1-ին հոդվածում՝
- 1-ին մասը «վավերացրած» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով,» բառերով.
- 2-րդ մասը «կատարվելու վերաբերյալ» բառերից հետո լրացնել «, կամ եթե նման համաձայնություն ի սկզբանե նախատեսված է եղել նոտարի կողմից վավերացվող գործարքում» բառերով.
- 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ.
«Էլեկտրոնային եղանակով վավերացված էլեկտրոնային պայմանագրից բխող դրամական պարտավորությունը կատարված չլինելու դեպքում կատարողական մակագրությունը կատարվում է, եթե պարտապանը սույն օրենքի 82.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում նոտարին չի ներկայացնում առարկություն չկատարված պարտավորության կամ դրա չափի վերաբերյալ: Չկատարված պարտավորության չափի վերաբերյալ առարկության դեպքում կատարողական մակագրությունը պարտատիրոջ համաձայնությամբ տրվում է չկատարված պարտավորության չառարկված մասով»:
Հոդված 7. Օրենսգրքի 82.2-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Կատարողական մակագրության թերթը տրվում է դիմում ներկայացնելուց հետո, իսկ սույն օրենքի 82.1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված առարկություն ներկայացնելու երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում:»:
Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
- Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված որոշումն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և արդարադատության նախարարությունը սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված համատեղ որոշումն ընդունում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186-Ն օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր՝ 9-րդ մասով.
«9. Էլեկտրոնային պայմանագրերի էլեկտրոնային եղանակով վավերացման համար»:
բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 78-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«10. Դատարանը պաշտոնական էլեկտրոնային փոստ ունեցող ֆիզիկական անձի ծանուցումն իրականացնում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով», և անձը համարվում է պատշաճ ծանուցված նշված օրենքով նախատեսված դեպքում:
Հոդված 2. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասը «կատարելուց հետո» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
01.08.2017 - 16.08.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Նոտարական, Քաղաքացիական դատավարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 10797
Տպել