«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն, №518Ն և 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն, №518Ն և 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Հիմք ընդունելով 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջները` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժոողովը 25.12.2019թ. №516Ն և №518Ն որոշումներով հաստատել է ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները և Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի պայմանագրի (օֆերտա) օրինակելի ձևը: Այնուհետև, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի №48-Լ որոշման №2 հավելվածով հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը, որի 4.2-րդ կետով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելին ամբողջական անցումը նախատեսված է 2022 թվականի փետրվարի 1-ից: Նշված ժամկետից շուկայի գործարկման ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները գործողության մեջ դնել աստիճանաբար՝ համապատասխան փոփոխություններ կատարելով հանձնաժողովի 25.12.2019թ. №516Ն, №518Ն և 09.08.2017թ. №344Ն որոշումներում։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար համապատասխան իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է, և դրանք կանոնակարգող իրավական ակտերի հետևողական կատարելագործումը։ Այդ նպատակով որոշման նախագծում հստակեցվել են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելի գործարկման գործընթացները և դրա իրականացման ժամկետները։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովի 2022 թվականի փետրվարի 1-ից Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելին ամբողջական անցումը։
-
Քննարկվել է
02.08.2021 - 19.08.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 4920
Տպել