Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետը «վերաբերյալ:» բառից հետո լրացնել «Մանկապատանեկան մարզադպրոց հանդիսացող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների մարզիչ-մանկավարժների պաշտոնային դրույքաչափերը սահմանելիս հիմք է ընդունում մանկապատանեկան մարզադպրոց հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների մարզիչ-մանկավարժների համար սահմանված պաշտոնային նվազագույն դրույքաչափերը:» նախադասությունով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում մարզադպրոցների կառավարման և գործունեության կազմակերպման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» № 36 արձանագրային որոշման հավելվածի 18-րդ կետի պահանջը:
Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործում է տարբեր գերատեսչական պատկանելության 175 մանկապատանեկան մարզադպրոց: Միևնույն ծանրաբեռնվածությամբ աշխատող մարզիչ-մանկավարժները նշված մարզադպրոցներում վարձատրվում են տարբեր դրույքաչափերով:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը
Օրենքի նախագծի ընդունմամբ միևնույն ծանրաբեռնվածությամբ աշխատող մարզիչ-մանկավարժների պաշտոնային դրույքաչափերը կբերվեն միասնական դաշտ և մանկապատանեկան մարզադպրոց հանդիսացող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների մարզիչ-մանկավարժների պաշտոնային նվազագույն դրույքաչափերը սահմանելիս հիմք կընդունվի մանկապատանեկան մարզադպրոց հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների մարզիչ-մանկավարժների համար սահմանված պաշտոնային նվազագույն դրույքաչափերը:
- Ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- ակնկալվող արդյունքը.
Հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցներում, անկախ գերատեսչական պատկանելության, միևնույն ծանրաբեռնվածությամբ աշխատող մարզիչ-մանկավարժների համար սահմանված պաշտոնային նվազագույն դրույքաչափերը կլինեն հավասար:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում առաջանում է ծախսերի ավելացում:
Տեղեկություններ
ՀՀ մարզերում գործող մանկապատանեկան մարզադպրոցների (անկախ ենթակայության) մարզիչ-մանկավարժների դրույքաչափը 124.000 դրամ (ՊՈԱԿ հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցների նվազագույն դրույքաչափն է) սահմանելու դեպքում անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ
N |
Մարզը |
Մարզադպրոցների թիվը |
Մարզիչ-մանկավարժների թիվը (դրույք) |
Լրացուցիչ տարեկան (դրամ) |
1 |
ՀՀ Վայոց-ձոր |
4 |
15.33 |
3.870.000 |
2 |
ՀՀ Արարատ |
6 |
52.5 |
20.273.800 |
3 |
ՀՀ Արմավիր |
6 |
55 |
17.403.168 |
4 |
ՀՀ Արագածոտն |
4 |
18 |
6.576.000 |
5 |
ՀՀ Կոտայք |
6 |
57 |
8.868.800 |
6 |
ՀՀ Գեղարքունիք |
7 |
55 |
18.324.368 |
7 |
ՀՀ Շիրակ |
21 |
275.25 |
91.131.000 |
8 |
ՀՀ Սյունիք |
7 |
57 |
15.931.584 |
9 |
ՀՀ Տավուշ |
4 |
36.75 |
16.744.452 |
10 |
ՀՀ Լոռի |
14 |
150.92 |
55.433.337 |
|
Ընդամենը |
79 |
682.08 |
254.556.509 |
-
Քննարկվել է
30.07.2021 - 30.08.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 4601
Տպել