Լրամշակման փուլում է
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337-Ն օրենքի 50-րդ հոդվածում.
- 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով.
«2) կազմակերպում և իրականացնում է անասնաբուժական ծառայության, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման և վերացման միջոցառումների իրականացման, անասնագլխաքանակի ճշգրիտ հաշվառման, կենդանիների դիակների, խոտանման ենթակա կենդանական ծագման մթերքի և հումքի մեկուսացման, անասնաբուժական հսկողությամբ կենդանիների կենտրոնացված սպանդի աշխատանքները:».
- 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով.
«1.1) աջակցում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման, կենդանիների անձնագրերի, անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարման աշխատանքներին.».
- 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) անասնահամաճարակային իրավիճակից ելնելով` ըստ վարակման ռիսկի, կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի համալիրում սահմանազատում է կենդանիների շարժի ուղիները, արոտավայրերը և ջրելատեղերը` անհրաժեշտության դեպքում սահմանափակելով կամ արգելելով դրանց օգտագործումը.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 58-րդ հոդվածում.
- 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) աջակցում է համայնքի տարածքում հայտարարված կարանտին գոտում կատարվող աշխատանքներին.».
կազմակերպում և իրականացնում է անասնաբուժական ծառայության, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման և վերացման միջոցառումների իրականացման, անասնագլխաքանակի ճշգրիտ հաշվառման, կենդանիների դիակների, խոտանման ենթակա կենդանական ծագման մթերքի և հումքի մեկուսացման, անասնաբուժական հսկողությամբ կենդանիների կենտրոնացված սպանդի աշխատանքները:».
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Քաղաքապետն անասնաբուժության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունը.
1) համայնքի տարածքում կատարված անասնահակահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում լիազոր մարմնին.
2) կազմակերպում և իրականացնում է անասնաբուժական ծառայության աշխատանքները, գյուղատնտեսական կենդանիների հաշվառումը, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման և վերացման միջոցառումները, կենդանիների դիակների, խոտանման ենթակա կենդանական ծագման մթերքի և հումքի մեկուսացման, վնասազերծման և ոչնչացման, տարածքների ախտահանման, անասնաբուժական հսկողությամբ կենդանիների կենտրոնացված սպանդի աշխատանքները.
3) անասնահամաճարակային իրավիճակից ելնելով` ըստ վարակման ռիսկի, կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի համալիրում սահմանազատում է կենդանիների շարժի ուղիները, արոտավայրերը և ջրելատեղերը` անհրաժեշտության դեպքում սահմանափակելով կամ արգելելով դրանց օգտագործումը.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝ «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետով.
«19) համայնքի վարչական տարածքում համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետով.
«19) համայնքի վարչական տարածքում համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման գումարի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
31.07.2017 - 16.08.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 10351
Տպել