ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2194-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2194-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ
ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի միջոցով անձանց պարզեցված կարգով պետական սահմանով բացթողնման հաջողված փորձը՝ առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կընձեռվի ներգրավել այլ երկրներ տվյալ կարգով համագործակցելու նպատակով։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով շատ երկրներ քայլեր են ձեռնարկում օտարերկրյա պետություններից այցելությունների հոսքի կրճատման ուղղությամբ։ Ախտորոշման տվյալների թափանցիկությունն ու հավաստիությունն ապահովելու միջոցով հնարավորություն է ընձեռվում նպաստել քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի իրականացմանը՝ նպաստելով կորոնավիրուսով պայմանավորված սահմանային անցման ընթացակարգերի պարզեցմանը և նվազեցնելով կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկերը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման ընդունման նպատակն է հնարավորություն ընձեռել համագործակցել այլ երկրների հետ ևս «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի շրջանակներում՝ նպաստելով կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման տվյալների թափանցիկության ու հավաստիության ապահովմանը և կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխմանը և քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի իրականացման ապահովմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե։
- Ակնկալվող արդյունքը
«Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի շրջանակներում այլ երկրների հետ ևս համագործակցության հնարավորություն։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
29.07.2021 - 13.08.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Հանրային առողջապահություն
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6052
Տպել