ԱՐԹՈՒՐ ՅՈՒՐԱՅԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՅՈՒՐԱՅԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Արթուր Յուրայի Ալեքսանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Արթուր Յուրայի Ալեքսանյանը (ծնվ.՝ 1995 թվականի մայիսի 29-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Ջրվեժ, Մայակի 37 շ., բն. 3), ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտական, գիտահետազոտական գործունեությունը ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Տեսական ֆիզիկայի» լաբորատորիայում՝ աշխատելով որպես լաբորանտ:
Գիտական և գիտահետազոտական գործունեությունն առնչվում է լազերային ֆիզիկայի տեսական խնդիրների անալիտիկ լուծմանը և թվային մոդելավորմանը, մասնավորապես ալկալի ատոմների վրա հիմնված քվանտային փականների, փոխազդեցության տարբեր ռեժիմներում ատոմական բնակեցվածությունների և մագնիսական դաշտի ազդեցությամբ զեեմանյան ճեղքված ալկալիական ատոմի դիպոլային մոմենտների ուսումնասիրմանը:
Ա. Ալեքսանյանը 2021 թվականի հունիսի 19-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 049 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Ատոմական անցումների և բնակեցումների ղեկավարումը լազերի հաճախության ծրման արագությամբ և մասնագիտական դաշտով» թեմայով: Հանդիսանալով Ֆրանսիայի Բուրգունդիայի Ֆրանշ-Կոմտե համալսարանի ասպիրանտ իրականացրել է գիտամանկավարժական գործունեություն:
Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:
-
Քննարկվել է
28.07.2021 - 12.08.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 4564
Տպել