Հիշել նախագիծը

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստր՝ լիցքավորման աշտարակի կարգաբերման ռեժիմ մուտք գործելու ամսաթիվը, ժամը, ռեժիմում կատարված փոփոխությունները, ռեժիմ մուտք գործողի նույնականացման տվյալները և այլ տեղեկություններ գրանցող, հիշողության մեջ առնվազն մեկ տարի պահող և ժամանակի իրական ռեժիմում իրավասու մարմիններին հաղորդող սարք կամ լիցքավորման աշտարակների ծրագրային ապահովման բաղադրիչ կամ աշտարակի ծրագրային ապահովմանը կից աշխատող առանձին ծրագիր:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․1-ին և 7․2-րդ մասերով.

«7․1․ Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակները պետք է կահավորված լինեն էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրով, որին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

7․2․ Արգելվում է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրի աշխատանքի ցանկացած միջամտություն։»:

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կարգավորումները գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատվելուց և ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 188-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրով կահավորված չլինելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրի աշխատանքի ցանկացած միջամտությունը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարարապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 7․1 մասով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատվելուց և ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո:

 

  • Քննարկվել է

    28.07.2021 - 18.08.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4514

Տպել