<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
11 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 թվականի N - Ն
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շար-քային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
- Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղա-քացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման,
2) մասնագիտական վերապատրաստման,
3) մասնագիտական պատրաստման,
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:
- Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576–ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
- Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.
1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 98 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 27 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 18 - 27-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1 - 10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 1 - 10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 6 - 15-ը ներառյալ,
2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 400 պահեստազորային, որոնցից` 24 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 14 - 23-ը ներառյալ, 201 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ, 175 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 3 - 12-ը ներառյալ,
3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 13 պահեստազորային, որոնցից` 5 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1 - 10-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 14-ը ներառյալ,
4) կապի մասնագիտություններով մինչև 75 պահեստազորային, որոնցից` 71 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 17-ը ներառյալ, 4 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ,
5) հետախուզական մասնագիտություններով մինչև 149 պահեստազորային, որոնցից` 129 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 20 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20 - 29-ը ներառյալ,
6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 14 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 - 31-ը ներառյալ,
7) ինժեներական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 - 21-ը ներառյալ,
8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 67 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 - 31-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 14 ներառյալ,
9) թիկունքային մասնագիտություններով մինչև 22 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 14-ը ներառյալ ներառյալ,
10) տեղագրական մասնագիտություններով մինչև 7 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 15 - 24-ը ներառյալ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020թ.
Երևան
-
Քննարկվել է
28.07.2021 - 13.08.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 11569
Տպել