Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 344-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 346-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 401-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 350-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 02.08.2021 21:00:36 | Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ ունենք հետևյալ առաջարկությունները. 1. Որոշման նախագծի անվանումը և որոշման նախագծի 1-ին կետով հաստատվող կարգի անվանումը «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը» բառերը փոխարինել «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը» բառերով, համապատասխանեցնելով՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «Է» կետի պահանջներին: | ||
2 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 02.08.2021 21:00:36 | 2. Որոշման նախագծի 4-րդ կետը սահմանել որպես լիցենզիայի պայման և տալ համապատասխան կարգավորումներ, հակառակ պարագայում անհասկանալի է տեխնիկական զննության կայանների կողմից տվյալ պահանջի չկատարումը ինչ իրավական պատասխանատվություն կարող է առաջ բերել: | ||
3 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 02.08.2021 21:00:36 | 3. Որոշման նախագծով հաստատվող կարգի 3-րդ կետում «օրենսդրությամբ» բառը փոխել «օրենքով» բառով, քանի որ ՀՀ օրենքից ցածր իրավական ուժ ունեցող իրավական ակտով տեխնիկական զննության իրականացման սակագնի սահմանումը կհամարվի հակասահմանադրական: | ||
4 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 02.08.2021 21:00:36 | 4. Որոշման նախագծով հաստատվող կարգի 4-րդ կետում և նույն գլխի վերնագրում «խնդիրներն» բառը փոխարինել «նպատակները» բառով: | ||
5 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 02.08.2021 21:00:36 | 5. Որոշման նախագծով հաստատվող կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետը հանել, քանի որ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների կատարումը կամ չկատարումը ոչ մի կապ չունի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման իրականացման գործընթացի հետ, միաժամանակ ՀՀ կառավարության որոշմամբ նման պահանջ չի կարող սահմանվել: | ||
6 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 02.08.2021 21:00:36 | 6. Որոշման նախագծով հաստատվող կարգի 11-րդ կետը և N 1 ցանկը հանել և հստակ սահմանել ճանապարհային երթևեկության անվտանգության այն բոլոր պարտադիր պահանջները, որոնք տրանսպորտային միջոցների համապատասխանության նպատակով պետք է ստուգվեն տեխնիկական զննության կայաններում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ և զննման միջոցով: | ||
7 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 02.08.2021 21:00:36 | 7. Որոշման նախագծով հաստատվող կարգում հստակ սահմանել այն չափանիշները որոնց առկայության դեպքում տեխնիկական զննության արդյունքում տրանսպորտային միջոցը ճանաչվում է ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին և մնացած պարամետրերին համապատասխանող կամ չհամապատասխանող: Միաժամանակ առաջարկում ենք Ձև N 1-ում Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի արատորոշման քարտում նախատեսել տող, որտեղ հստակ կնշվի, որ տրանսպորտային միջոցը ճանաչվել է ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին և մնացած պարամետրերին համապատասխանող կամ չհամապատասխանող, ինչպես նաև նախատեսել համապատասխան տողեր կրկնակի զննման արդյունքները ամրագրելու համար: | ||
8 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 02.08.2021 21:00:36 | 8. Առաջարկում ենք քննարկել տեխզննության արդյունքում հայտնաբերված ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին և մնացած պարամետրերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցների ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին տեղում շահագործման արգելանքի կիրառման հարցը: Թե չէ ստացվում է, որ տրանսպորտային միջոցը տեխնիկական զննման կայանում կարող է ճանաչվել ոչ սարքին, օրինակ արգելակային համակարգը և շարունակել անսարք վիճակում շահագործվել: | ||
9 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 02.08.2021 21:00:36 | 9. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության ժամանակ տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների Ցանկ N 2-ից հանվել է «Չեզոքացուցիչների առկայության և սարքինության բանած գազերի արտանետման համակարգի համալրվածության և այրվածքների համակարգը, անհասկանալի է նման կերպ նախագծի ընդունումը՝ լիազոր մարմինը կարծում է, որ չկա անհրաժեշտություն չեզոքացուցիչների առկայության կամ դրանց սարքինության ստուգման, թե գիտակցելով, որ տեխնիկական զննություն անցնող տրանսպորտային միջոցների գերակշիռ մասը չի ապահովի պարտադիր պայմանը և առկա խնդիրը լուծելու փոխարեն ուղակի հանել է դրա ստուգելու պարտավորությունը: | ||
10 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 02.08.2021 21:00:36 | 10. Առաջարկում ենք Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը և ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 345-Ն որոշմամբ ընդունված Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության աշխատանքներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին կարգը միավորել: | ||
11 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 02.08.2021 21:00:36 | 11. Առաջարկում ենք քննարկել Հայաստանի Հանրապետությունում ոչ ստատիկ, այլ մոբիլ տեխնիկական զննություն իրականացնող կայանների ներդրման և համապատասխանաբար դրանց լիցենզավորման հարցը: Նման կայաններ ներդրված են աշխարհի տարբեր երկրներում, դրանց գործունեությունը էապես կթեթեվացնի հանրապետության հեռավոր համայնքներում շահագործվող տրանսպորտային միջոցների տիրապետողների տեխնիկական զննություն իրականացման ֆինանսական բեռը և ժամանակը: |