Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
Ի կատարումն ՀՀ վարչապետի 17.06.2021 N 661-Ա որոշման հավելվածով հաստատված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 4-րդ կետի (հիմք՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ)՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որպեսզի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները կարողանան իրենց՝ օրենքով սահմանված լրացուցիչ արձակուրդի իրավունքն իրացնել։
2․ Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները
Օրենքն ընդունվել է 2021 թվականի մարտի 24-ից, սակայն այն ուժի մեջ է մտնում 48-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով քսան ինքնավար թափուր պաշտոնների համալրման օրվան հաջորդող օրը, բացառությամբ Օրենքի 10-րդ, 15-21-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` 30.04.2021 թվականին:
Հարկ է նշել, որ Օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ Օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքը, և դադարեցված է համարվում հատուկ քննչական ծառայության գործունեությունը:
ՀՀ կառավարության 2005 թ. օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածի 20.1-ին կետով հատուկ քննչական ծառայության ծառայողների համար սահմանված է 7 աշխատանքային օր լրացուցիչ ամենամյա արձակուրդի իրավունք։
Միաժամանակ, Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նշվեց, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներն ունեն ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տևողությունը սահմանում է ՀՀ կառավարությունը։ Հարկ է նկատել, որ Օրենքի նշված դրույթը ևս ուժի մեջ է մտնելու 48-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով։
Հետևաբար, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչելուց հետո և հատուկ քննչական ծառայության գործունեությունը դադարեցվելուց հետո (համապատասխան կարգավորումներ նախատեսված են Նախագծի անցումային դրույթներով) Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին կտրամադրվի՝ այնքան օրերով լրացուցիչ արձակուրդի իրավունք (7 աշխատանքային օր), որքան նախատեսված է հատուկ քննչական ծառայողների համար։ Հարկ է նկատել նաև, որ նույնական օրերով (7 աշխատանքային օր) լրացուցիչ արձակուրդի իրավունք Որոշման N 1 հավելվածի նույն՝ 20.1-ին կետով նախատեսված է նաև ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների համար։
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ` ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
ՀՀ վարչապետի 17.06.2021 N 661-Ա որոշման հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 4-րդ կետի կատարման համար՝ որպես պատասխանատու մարմին է սահմանված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը։
5․ Ակնկալվող արդյունքը
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար օրենքով սահմանված լրացուցիչ արձակուրդի իրավունքի ապահովում։
-
Քննարկվել է
26.07.2021 - 10.08.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4026
Տպել