Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N86-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N86-Ն որոշման մեջ լրացումներ  կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է սնանկության գործընթացում գտնվող գործատուի կողմից դրոշմանիշային վճարի պարտավորությունների հաշվառման և մասնակի վճարված գումարների և չկատարված պարտավորությունների հաշվառման անհրաժեշտությամբ։

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հառուցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ հարկային մարմնի կողմից հատուցման հիմնադրամին փոխանցվող` դրոշմանիշային վճար վճարողների ցուցակների և հարկային մարմնի կողմից ֆինանսների ոլորտում կառավարության լիազորված մարմին ներկայացվող` դրոշմանիշային վճարների գումարները հատուցման հիմնադրամ փոխանցելու վերաբերյալ հանձնարարականի տրամադրման կարգը` սահմանվել է ՀՀ կառավարության 02․02․2017թ․ N86-Ն որոշման N4 հավելվածով։

Գործող կարգով սահմանված չեն սնանկության գործընթացում գտնվող գործատուի կողմից դրոշմանիշային վճարի պարտավորությունների հաշվառման և մասնակի վճարված գումարների և չկատարված պարտավորությունների հետագա ընթացքի հետ կապված կարգավորումները։

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ սնանկության գործընթացում գտնվող գործատուին դատարանի վճռի հիման վրա լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, նոտարի պաշտոնից ազատման) կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան գործատուի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) պետական գրանցման հաջորդ օրվանից դրոշմանիշային վճարի չկատարված պարտավորությունը դադարեցվում և հաշվառումից հանվում է (համարվում է մարված), իսկ մասնակի փոխանցված դրոշմանիշային վճարների գումարները հարկային մարմնի հանձնարարականի հիման վրա փոխանցվում են հատուցման հիմնադրամին՝ առանց ֆիզիկական անձանց ցուցակները տրամադրելու։

4Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 02․02․2017թ․ N86-Ն որոշման 4-րդ կետով սահմանված N 4 հավելվածն է։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

6 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կարգավորել սնանկության գործընթացում գտնվող գործատուի կողմից վճարված դրոշմանիշային վճարիների և չվճարված պարտավորությունների հաշվառման հարցերը։

  • Քննարկվել է

    26.07.2021 - 10.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4303

Տպել