Հիշել նախագիծը
Գտնվում է ՀՀ կառավարությունում
Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթը հաստատելու մասին
-
8 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ազատ Վարդանյան 24.07.2021 09:26:00 | Ներառեք նաև սեռական կողմնորոշման հիմքով խտրականության վերացումը բոլոր ոլորտներում։ | Չի ընդունվել: Սույն ռազմավարության փաթեթն առաջարկված հարցին անմիջականորեն չի առնչվում: Միաժամանակ, պետք է նկատել, որ հանրային ծառայության համակարգում որևէ հիմքով խտրականություն ենթադրող կարգավորումներ ակնհայտորեն առկա չեն: | - |
2 | Գրիշա Խաչատրյան 27.07.2021 02:02:33 | Ներկայացված ծավալուն փաստաթղթերի հետ աշխատանքը հարմարավետ դարձնելու նպատակով ցանկալի է կցված PDF նիշքերը (ֆայլերը) փոխարինել դրանց "Որոնվող PDF" տարբերակներով։ | Դիտարկումն ընդունվել է: | Կցվել է փաստաթղթերի "Word" տարբերակը: |