Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 545-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

        2021 թվականի         N        -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 545-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի N 297-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1330-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի.
  • 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հետևյալ սոցիալական խմբերին`

ա. միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություն ընդունված առանց ծնողական խնամքի մնացած կամ նրանց թվին պատկանող անձանց, որոնց վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

բ. նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություն ընդունված ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց (երեխաներ) (1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ կամ հաշմանդամ երեխաներ), որոնց, հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

գ. նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություն ընդունված ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներ, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) մինչև 27 տարեկան զավակներ` համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.»:

2) 6-րդ կետը լրացնել  նոր 7-րդ և 8-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7) քննությունները դրական միավորներով հանձնած կամ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքած դիմորդներից մրցույթից դուրս, պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ մասնագիտությանը հատկացված անվճար ուսուցման տեղերի հաշվին (յուրաքանչյուր մասնագիտության գծով` 1 տեղ) ընդունվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները.

8) հանրակրթական դպրոցը ոսկե մեդալով, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն պետական ուսումնական հաստատությունները գերազանցության դիպլոմով ավարտած դիմորդները, հանրակրթական կամ մասնագիտական առարկաների գծով աշխարհի, Եվրոպայի, Հայաստանի Հանրապետության առաջնության մրցումների (օլիմպիադաներ, մրցույթներ) և միջազգային մրցույթների (օլիմպիադաներ, մրցույթներ) հաղթողներն ու մրցանակակիրները համապատասխան մասնագիտությունների գծով ընդունվում են միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ` առանց ընդունելության քննությունների, պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ մասնագիտությանը հատկացված անվճար ուսուցմամբ տեղերի հաշվին, ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ.

9) հանրակրթական դպրոցը ոսկե մեդալով, պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը գերազանցության դիպլոմով ավարտած դիմորդներն ընդունվում են միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ բժշկական ոլորտի մասնագիտություններով` առանց ընդունելության քննությունների, պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ մասնագիտությանը հատկացված անվճար ուսուցմամբ տեղերի հաշվին, ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ:»:

  • 7-րդ կետի «ըստ մասնագիտությունների» բառերը փոխարինել «ըստ նույն կուրսի և մասնագիտությունների՝ որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի» բառերով:
  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» N 545-Ն որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    22.07.2021 - 07.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5735

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ