ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ – ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագծի
- Անհրաժեշտությունը
ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով 2017 թվականի հուլիսի 14-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ կայացած խորհրդակցության թիվ ՀՆԱ-3 արձանագրության 4-րդ կետը, որի նպատակն է ստեղծել աշխատանքային խումբ, որի նպատակներն են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերվող իրավապայմանագրային դաշտի բարելավում, կրթական, բիզնես, առևտրաշրջանառության, քաղաքական ոլորտներում համագործակցության խորացում և զարգացումը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հաշվի առնելով ՏՀՏ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ու ապրանքաշրջանառության ծավալները և առկա խնդիրները, անհրաժեշտություն է առաջացել ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը քննարկումների արդյունքում վեր կհանի առկա խնդիրները և կառաջարկի կմշակի լուծման մեխանիզմներ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Իրականացվում է ՏՀՏ ոլորտին վերաբերվող իրավապայմանագրային դաշտի բարելավում, կրթական, բիզնես, առևտրաշրջանառության և քաղաքական ոլորտներում համագործակցության խորացում և զարգացումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է մշակել ՏՀՏ ոլորտում օրենսդրական և տնտեսական համագործակցության խորացման բարենպաստ պայմաների և կարգավորվման վերաբերյալ մեխանիզմներ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կստեղծվի ՏՀՏ ոլորտու առկա խնդիրների բացահայտման և առկա խնդիրների լուծման մեխանիզմների մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ:
7.Այլ տեղեկություններ
Չկան:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը եվ աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը եվ աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
Ց Ա Ն Կ
ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագծի հեղինակների (մշակողների)
ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը եվ աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության կողմից:
Ց Ա Ն Կ
Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է ՀՀ վարչապետի Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը
ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը եվ աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա:
-
Քննարկվել է
31.07.2017 - 18.08.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 7834
Տպել