Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

-ի 2021 թվականի N      -Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման (այսուհետ՝ որոշման) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

      1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «2) օրթոֆոտոհատակագծի (օրթոլուսանկարի) հիման վրա կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.».

     2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ ենթակետով.

   «5) կադաստրային քարտեզում հատուկ նշանակության հողամասերի ուղղումները իրականացվում են սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով:».

     3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ հասարակության իրազեկման նպատակով կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրել համայնքների կամ բնակավայրերի ցանկը, որոնց կադաստրային քարտեզները սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 14-րդ կետի համաձայն փոխանցվել են Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանմանը (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում):».

    4) որոշման N 1 հավելվածի՝

    ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության այն համայնքների կամ բնակավայրերի կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման առանձնահատկությունները, որոնց կադաստրային քարտեզները սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 14-րդ կետի համաձայն չեն փոխանցվել տարածքային ստորաբաժանմանը:».

   բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-ին կետով.

   «6.1 Հողամասերի գործառնական նշանակությունների հետ կապված անճշտությունների դեպքում դրանց ուղղումներն իրականացվում են համայնքի ղեկավարի որոշումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն կամ N 1918-Ն որոշումների պահանջների համաձայն:».

   5)  որոշման N 2 հավելվածի՝

   ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՕՐԹՈՖՈՏՈՀԱՏԱԿԱԳԾԻ (ՕՐԹՈԼՈՒՍԱՆԿԱՐԻ) ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳ».

   բ. 1-ին կետում «Հայաստանի հանրապետության Արարատի մարզի Տափերական, Նոր Կյանք, Փոքր Վեդի և Լուսառատ» բառերը հանել.

 գ. 2-րդ կետի 8-րդ ենթակետում «օրթոֆոտոհատակագծերի» բառը փոխարինել «օրթոֆոտոհատակագծերի (օրթոլուսանկարների) բառերով.

   դ. 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «10) օրթոֆոտոհատակագիծ (օրթոլուսանկար)՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգին կապակցված և օրթոտրանսֆորմացված թվային օդալուսանկար կամ արբանյակային նկար.».

   ե. 11-րդ ենթակետում «հատակագիծ,» բառից հետո լրացնել «այդ թվում՝ մոտավոր սահմաններով,» բառերը.

 զ. 3-րդ կետի 1-ին և 2-րդ նախադասություններում «օրթոֆոտոհատակագծերը» բառը փոխարինել « օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները)» բառերով.

  է. 4-րդ կետում «առնվազն 30 սմ ճշտությամբ օրթոֆոտոհատակագծերը» բառերը փոխարինել «30 սմ լուծաչափը չգերազանցող օրթոլուսանկարները (օրթոֆոտոհատակագծերը)» բառերով.

  ը. 5-րդ կետում «Օրթոֆոտոհատակագծերի» բառը փոխարինել «օրթոֆոտոհատակագծերի (Օրթոլուսանկարների)» բառերով.

   թ. 9-րդ կետում «օրթոֆոտոհատակագծերով» բառը փոխարինել « օրթոֆոտոհատակագծերով (օրթոլուսանկարներով)» բառերով.

   ժ. 14-րդ կետում «սահմանների» բառից հետո լրացնել «համաձայնեցված» բառը, իսկ «նշումով» բառից հետո լրացնել «, որից հետո միայն կադաստրային քարտեզներում անշարժ գույքի (հողամասի) միավորների հետ կապված սխալների ուղղումներն իրականացվում են սույն կարգի IV բաժնով սահմանված կարգով» բառերը.

   ի. 15-րդ կետում «համապատասխան համայնքի ղեկավարի դիմումի հիման վրա» բառերը փոխարինել «կոմիտեի նախաձեռնությամբ՝» բառերով, իսկ «օրթոֆոտոհատակագծերը» բառը փոխարինել «օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները)» բառերով.

   իա. 17-րդ կետում «միայն» բառից հետո լրացնել «պետական սահմանի» բառերը.

   իբ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «19. Կադաստրային քարտեզներում համայնքի վարչական սահմանների ուղղման նախագիծը՝ համադրված օրթոֆոտոհատակագծով (օրթոլուսանկարով), էլեկտրոնային տարբերակներով (ՓիԴիԷֆ (PDF) ֆորմատի ֆայլերով) տրամադրվում է համայնքի ու սահմանակից համայնքների ղեկավարներին և տեղադրվում կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման e-cadastre.am կայքի հատուկ բաժնում: Համայնքի և սահմանակից համայնքների ղեկավարներըը սույն կետով նշված փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա (քաղաքային բնակավայրերի դեպքում՝ 20 աշխատանքային օրվա) ընթացքում կոմիտե են ներկայացնում գրավոր համաձայնությունները կամ առարկությունները՝ առարկության դեպքում տալով նաև առաջարկություններ։ Չհամաձայնեցված հատվածների համար, առաջարկություններին համապատասխան, կոմիտեի կողմից կազմվում է սահմանի ուղղման նոր նախագիծ և կրկին ներկայացվում համաձայնեցման։ Համայնքների ղեկավարների կողմից կրկին փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում չհամաձայնեցված հատվածների համար հարցը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի փետրվարի 7-ի N 67-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի քննարկմանը։ Մինչև սույն կետի 2-րդ նախադասությամբ նշված գրավոր համաձայնությունները ներկայացնելը համադրվող տարածքներում հողամասի հատկացումներ չեն իրականացվում, և այդ տարածքները համարվում են վիճելի։ Համայնքի ղեկավարի կողմից նախագծի վերաբերյալ գրավոր համաձայնություն կամ առաջարկություն չներկայացվելու դեպքում նախագիծը համարվում է համաձայնեցված:».

 իգ. 22-րդ կետում «օրթոֆոտոհատակագծերի» բառը փոխարինել « օրթոֆոտոհատակագծերի (օրթոլուսանկարների)» բառերով.

   իդ. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

   «23. Կադաստրային քարտեզներում կադաստրային թաղամասերի (այսուհետ՝ թաղամաս) տեղադիրքի սխալի կամ սահմանի ուղղումներն իրականացվում են կոմիտեի նախաձեռնությամբ՝ հիմք ընդունելով օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները)՝ կադաստրային թաղամասերի սահմանագծերը համապատասխանեցնելով օրթոֆոտոհատակագծերում (օրթոլուսանկարներում) պատկերված ճանապարհային ու երկաթուղային ցանցերին, փողոցներին, ջրանցքներին, ցամաքուրդներին և բնական արգելքներին (ձորեր, ձորակներ, հեղեղատներ, գետեր, գետակներ, ջրբաժաններ և այլն):».

   իե. 24-րդ կետում «օրթոֆոտոհատակագծով» բառը փոխարինել «օրթոֆոտոհատակագծով (օրթոլուսանկարով)» բառերով.

   իզ. 25-րդ կետում «օրթոֆոտոլուսանկարով» բառը փոխարինել «օրթոֆոտոհատակագծերով (օրթոլուսանկարով)» բառերով, իսկ «թղթային և» բառերը հանել.

  իէ. 27-րդ կետում հանել «համայնքի ղեկավարի համաձայնությամբ թաղամասերի տեղադիրքի ուղղման աշխատանքներից հետո» բառերը.

   իը. 29-րդ կետում «կոմիտեի» բառից հետո լրացնել «cadastre.am» բառերը.

   իթ. 34-րդ կետում «օրթոֆոտոհատակագծեր» բառերը փոխարինել  «օրթոֆոտոհատակագծեր (օրթոլուսանկար)» բառերով։

  իժ. 35-րդ կետում 1-ին, 3-րդ, 4-րդ ենթակետերում «օրթոֆոտոհատակագիծ» բառը փոխարինել «օրթոֆոտոհատակագիծ (օրթոլուսանկար)» բառերով համապատասխան հոլովաձևերով.

 6) N 3 հավելվածի 2-րդ կետի «բ» պարբերությունում «Օրթոֆոտոհատակագծերի» բառը փոխարինել «Օրթոֆոտոհատակագծերի (օրթոլուսանկարների)» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար                                        Ն.Փաշինյան

  • Քննարկվել է

    20.07.2021 - 04.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5991

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ