ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Գործող խմբագրությամբ Կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1156-Ն որոշմամբ սահմանված է, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան (տնային կամ բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահ) մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից: Սահմանված է նաև, որ կազմակերպության կողմից իրականացվում է նշված ախտորոշմամբ անձի մահվան մասին բժշկական վկայականների հաշվառումը, ինչպես նաև տրամադրվում են մահվան վկայակնները և դրանց կրկնօրինակները:
Վերոգրյալ իրավակարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան (տնային կամ բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահ) մասին բժշկական վկայականների պատրաստումը, հաշվառումը և կրկնօրինակների տրամադրումը մեկ կազմակերպության, տվյալ դեպքում՝ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացնելու նպատակահարմարությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համավարակի սկզբնական փուլում՝ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշում ունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպությունները միացված չէին մահվան մասին բժշկական վկայականների տրամադրման միասնական էլեկտրոնային համակարգին և չունեին դիահերձարաններ դիակների պահպանման, ախտահանման և հարազատներին հանձնման գործընթացը կազմակերպելու համար և մեծամասամբ չէին բավարարում այդ պահանջները։ Ելնելով վերը նշված հանգամանքներից՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ մահացած անձանց դիակները տեղափոխվում էին նշված կազմակերպություն։
Մինչդեռ սույն թվականի հունիսի 28-ից գործում է ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով հանվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը, ինչը նշանակում է, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան (տնային կամ բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահ) մասին բժշկական վկայականների պատրաստումը, հաշվառումը և կրկնօրինակների տրամադրումը մեկ կազմակերպությունում կենտրոնացնելու անհրաժեշտությունը ևս բացակայում է:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1156-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակն է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան (տնային կամ բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահ) մասին բժշկական վկայականների պատրաստումը, հաշվառումը և կրկնօրինակների տրամադրումը մեկ կազմակերպությունում կենտրոնացնելու իրավական պահանջը վերացնելը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան (տնային կամ բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահ) մասին բժշկական վկայականների պատրաստումը, հաշվառումը և կրկնօրինակների տրամադրումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1156-Ն որոշման թիվ 1 հավելվածի 3-րդ և 4-րդ բաժիններում սահմանված բժշկական հաստատությունների կողմից:
-
Քննարկվել է
20.07.2021 - 05.08.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 6113
Տպել