Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

0%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ

2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ի կատարումն «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի պահանջների՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի  շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ներկայացված ծրագրի նախագիծը նպատակ ունի ապահովելու Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող ներպետական իրավական ակտերի կատարելագործումը, դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին, օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացումը, հիշյալ ոլորտի հանցատեսակներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացումը, պայքարը իրականացնող ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը, որը կնպաստի միջազգային համագործակցության զարգացմանը, թմրամիջոցներ գործածող անձանց վերականգնողական, անչափահասների և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի քարոզմանը և այլ կանխարգելիչ միջոցառումների անցկացմանը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, ինչպես նաև ՀՀ անվտանգությունն ու կայուն զարգացումը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում պետական իրավասու մարմինների կարողությունները զարգացնելու ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացնելու նպատակով:

Ներկայացված ծրագրի նախագիծը նպատակ ունի ապահովելու Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող ներպետական իրավական ակտերի կատարելագործումը, դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին, օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացումը, հիշյալ ոլորտի հանցատեսակներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացումը, պայքարը իրականացնող ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը, որը կնպաստի միջազգային համագործակցության զարգացմանը, թմրամիջոցներ գործածող անձանց վերականգնողական, անչափահասների և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի քարոզմանը և այլ կանխարգելիչ միջոցառումների անցկացմանը:

 Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության  կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Ծրագրի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության հետագա զարգացման նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների նախականխմանն ու հայտնաբերմանը, հիշյալ ոլորտի հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների տեսագործնական և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության իրազեկմանը:

 

 

                              ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՈՒՆ

  • Քննարկվել է

    15.07.2021 - 30.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6940

Տպել