«Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀՀ-21-Ն ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների` Օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից գնահատելու հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը (2017 թվականի ապրիլի 25-ը) գործող «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն` Գնումների աջակցման կենտրոնն իրականացնում էր պատվիրատուների կողմից հայտարարված գնման ընթացակարգերի ընտրանքային փորձաքննություն` պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների` նշված օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից: Ընդ որում, Գնումների աջակցման կենտրոնը հիշյալ փորձաքննությունն իրականացնում էր ՀՀ ֆինանսների նախարարի 25.12.12թ. թիվ 1169-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված կարգով: Նկատի ունենալով, որ Օրենքով 2017 թվականի ապրիլի 25-ից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարի հիշյալ հրամանի ընդունման հիմք հանդիսացող օրենքը, ինչպես նաև ՀՀ կառավարության 13.04.17թ. թիվ թիվ 382-Ն որոշմամբ լուծարվել է «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը, ուստի հիմք ընդունելով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության կողմից հաստատել ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների` Օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից գնահատելու հետ կապված հարաբերությունները: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն · պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները ընտրանքային կարգով գնահատող մարմինը, · ընտրանքի որոշման և գնահատման կարգը: |
7. |
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
--- |
-
Քննարկվել է
28.07.2017 - 21.08.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 8340
Տպել