Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 964-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____ ______________________ 2021 թվականի N _________-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 964-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի թիվ 873-Ն որոշումն ուժը կորցրած ճանաճելու մասին» թիվ 964-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
  • Կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Մրցույթի թեստավորման փուլը անցկացնում է կոմիտեի գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) հրամանով իրավասու ստորաբաժանման աշխատակիցներից նշանակված մրցույթի թեստավորման անցկացման պատասխանատուն (պատասխանատուները) (այսուհետ` պատասխանատու), իսկ մրցույթի հարցազրույցի փուլը` հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նպատակով ձևավորվող մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)»,

  • ուժը կորցրած ճանաչել Կարգի 14-րդ կետը,
  • Կարգի 24-րդ կետի 1-ին ենթակետի «մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացիների փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած բոլոր մասնակիցների փաստաթղթերը և թեստավորումը հաղթահարած մասնակիցների ցուցակը, հանձնաժողով ձևավորելու մասին իրավական ակտի օրինակը, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի պաշտոնի էլեկտրոնային անձնագիրը կամ անձնագրի էլեկտրոնային հղումը, հայտարարության էլեկտրոնային օրինակը կամ էլեկտրոնային հղումը, թեստավորումը հաղթահարած մասնակիցների վերաբերյալ իրավասու ստորաբաժանման կողմից տրված եզրակացությունները և կայացված որոշումները` թեստավորման մասնակցության վերաբերյալ» բառերով,
  • ուժը կորցրած ճանաչել Կարգի 24-րդ կետի 2-ից 6-րդ ենթակետերը,
  • Կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի և 30-րդ կետի «մրցույթի» բառը փոխարինել «մրցույթի հարցազրույցի փուլի» բառերով,
  • Կարգի 34-րդ կետի «մրցույթն» բառը փոխարինել «մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերի» բառերով,
  • Կարգի 34-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել նոր 7.1 ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«7.1) մրցույթի թեստավորման փուլի կամ հարցազրույցի փուլի անցկացման համար նախատեսված ժամկետի հավանական փոփոխության դեպքում՝ իրազեկման ձևն ու ժամկետները»,

  • Կարգի 42-րդ կետը «կոմիտեի գլխավոր քարտուղարը» բառերըփոխարինել «Գլխավոր քարտուղարը» բառերով,
  • Կարգի 50-րդ կետի «հանձնաժողովն» բառը փոխարինել «կոմիտեն» բառով:
  • Կարգի 51-րդ կետում «հանձնաժողովի քարտուղարն» բառերը փոխարինել «պատասխանատուն» բառով,
  • Կարգի 53-րդ կետում «Հանձնաժողովի քարտուղարը» բառերը փոխարինել «Պատասխանատուն» բառով,
  • Կարգի 54-րդ կետում «հանձնաժողովի քարտուղարի» բառերը փոխարինել «պատասխանատուի» բառով,
  • Կարգի 55-րդ կետի «հանձնաժողովի անդամներին» բառերը փոխարինել «պատասխանատուին» բառով,
  • Կարգի 63--րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«63. Թեստավորման արդյունքները բողոքարկվում են կոմիտեի նախագահին` գրավոր: Թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի մասնակիցը (մասնակիցները) կարող է բողոք ներկայացնել թեստավորման սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 1 ժամվա ընթացքում` ներկայացվող բողոքում հստակ նշելով թեստավորման վիճարկվող հարցը (խնդիրը) կամ հարցերը (խնդիրները) ու իր կողմից տրված պատասխանները:»,

  • 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «65. Մասնակցի կողմից մրցույթի թեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում պատասխանատուն ոչ ուշ, քան մրցույթի մասնակցի (մասնակիցների)  թեստավորման արդյունքների բողոքարկման դիմումի ներկայացումից հետո 1 ժամվա ընթացքում կազմում և իրավասու ստորաբաժանման է փոխանցում թեստավորման արդյունքների բողոքարկման վերաբերյալ տեղեկանքը և բողոքը: Իրավասու ստորաբաժանումը և սույն կարգի 49-րդ և 75-րդ կետերով սահմանված համապատասխան ստորաբաժանումը կամ աշխատանքային խումբը քննում են այն և կազմում համապատասխան առաջարկություն:»,

  • Կարգի 65-րդ կետից հետո լրացնել նոր 65.1-ից 65.3 կետեր` հետևյալ բովանդակությամբ.

«65.1. Իրավասու ստորաբաժանումը մրցույթի մասնակցի (մասնակիցների)  թեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը՝ համապատասխան առաջարկությամբ, մասնակցի՝ թեստին տված պատասխանների տարբերակը, ինչպես նաև թեստի օրինակն ու ճիշտ պատասխանների ձևանմուշն ոչ ուշ, քան մրցույթի մասնակցի թեստավորման արդյունքների բողոքարկման դիմումի ներկայացմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է կոմիտեի նախագահին: Կոմիտեի նախագահը ոչ ուշ, քան համապատասխան առաջարկի և դրան կցված բողոքարկման դիմումի ստացմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննում է դիմումը և արձակում է թեստավորման արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին հրաման:

65.2. Եթե կոմիտեի նախագահը մասնակցի (մասնակիցների)  բողոքը համարում է հիմնավոր և որոշում է բավարարել այն և սխալ է համարում թեստային որևէ հարց (խնդիր), ապա այդ հրամանի հիման վրա տվյալ հարցը պարունակող թեստային առաջադրանք լրացրած բոլոր մասնակիցների համար կատարվում է թեստավորման արդյունքների վերահաշվարկ:

65.3. Թեստավորման արդյունքների բողոքարկման արդյունքներով արձակված հրամանի օրինակը էլեկտրոնային տարբերակով ներկայացվում է մրցույթի մասնակցին (մասնակիցներին):»,

  • Կարգի 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թեստավորման արդյունքներն ամփոփելուց հետո պատասխանատուն համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է արդյունքները` բողոք լինելու դեպքում կատարելով համապատասխան նշագրում:»,

  • Կարգի 68-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«68.Եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած քաղաքացիներից ոչ մեկը չի ներկայացել թեստավորմանը կամ թեստավորման մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները մրցույթի հարցազրույցի փուլից առնվազն 2 աշխատանքային օր առաջ գրավոր հրաժարվել են մասնակցել մրցույի հարցազրույցի փուլին, ապա իրավասու ստորաբաժանման կողմից մրցույթի թեստավորման փուլը չհաղթահարելու կամ մրցույթի չկայանալու մասին տեղեկատվություն է հրապարակվում կոմիտեի պաշտոնական կայքէջում:»

  • Կարգի 69-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է բողոքարկման արդյունքների ամփոփման, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում թեստավորման արդյունքների ամփոփման օրվանից  ոչ ուշ, քան 5-րդ աշխատանքային օրը:»,

  • Կարգի 86-րդ կետը «կեսից ավելի կողմ ձայներ» բառերից հետո լրացնել «կամ մրցույթի թեստավորումը հաղթահարած մասնակիցները մրցույթի հարցազրույցի փուլից առնվազն 2 աշխատանքային օր առաջ գրավոր չեն հրաժարվել մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին և մասնակիցներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթի հարցազրույցի փուլին» բառերով, իսկ «հաղթող չճանաչելու» բառերից հետո լրացնել «կամ մրցույթը չկայացած համարելու» բառերով,
  • ուժը կորցրած ճանաչել Կարգի 87-րդ կետ,
  • Կարգի 88-րդ կետի «մրցույթն ավարտված համարելու մասին որոշումն ընդունելուց»բառերը փոխարինել «մրցույթի ավարտից» բառերով:
  • Կարգի 90-րդ կետի «ստորագրում են մրցույթին ներկա գտնված հանձնաժողովի բոլոր անդամները»բառերը փոխարինել «ստորագրվում է հարցազրույցին ներկա հանձնաժողովի բոլոր անդամների կողմից» բառերով:
  • Կարգի 11-րդ գլխի վերնագրից հանել «կրկնակի կամ» բառերը,
  • Կարգի 95-րդ կետի «մրցույթը» բառը փոխարինել «մրցույթի հարցազրույցի փուլը» բառերով, իսկ «անցկացվում է կրկնակի մրցույթ» բառերը փոխարինել «մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվում է մրցույի հարցազրույցի փուլի նախատեսված օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
  • ուժը կորցրած ճանաչել Կարգի 96-րդ կետերը,
  • Կարգի 98-րդ կետի 1-ին ենթակետից հանել «(այդ դեպքում հանձնաժողով չի կազմավորվում)» բառերը, իսկ 3-րդ ենթակետը «ներկայացել» բառից հետո լրացնել «թեստավորմանը կամ մրցույթի թեստավորումը հաղթահարած մասնակիցներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթի հարցազրույցի փուլին» բառերով:
  • Կարգի 99-րդ կետից հանել «կամ կրկնակի» բառերը:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    02.07.2021 - 17.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5421

Տպել