Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է պետական սեփականություն համարվող հողամասերի մասնավորեցման և օտարման բնագավառում լիազորված մարմնի գործառույթների հստակեցման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Համաձայն Օրենսգրքի 61-րդ հոդվածի պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված) մասնավորեցումն ու օտարումն իրականացնում են`
1) համայնքների վարչական սահմաններում` համայնքների ղեկավարները.
2) (կետն ուժը կորցրել է 18.06.20 ՀՕ-330-Ն)
3) իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի) օտարման դեպքում՝ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ սույն օրենսգրքով և օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե օտարման ենթակա շենքերով և շինություններով կառուցապատված հողամասին սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի չափերը գերազանցում են շենքերի և շինությունների սպասարկման և օգտագործման անհրաժեշտ սահմանները, ապա շենքերով և շինություններով զբաղեցված և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողամասն առանձնացնելուց հետո այն կարող է օտարվել կոմիտեի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաշվի առնելով, այն փաստը, որ նշված հոդվածը վերաբերում է իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի օտարմանը, որի ընթացքում գույքից հողամասերի առանձնացումը և գույքի օտարումն իրականացնում է Կոմիտեն, իսկ տվյալ կարգավորմամբ հողի օտարումը միայն Երևան քաղաքում իրականացնում է համայնքը, որն էլ լրացուցիչ վարչարարության առիթ է հանդիսանում, ինչպես նաև այն, որ գործընթացն իրականացվում է տարբեր մարմինների կողմից և խախտվում է միասնական վերահսկողական համակարգի կարևորությունը` առաջարկվում է, որ Երևան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի մասով առկա բացառությունը հանվի և գործընթացն իրականացվի Կոմիտեի կողմից:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված բացառությունը Երևան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի դրույթը հանել օտարման միասնական գործընթացն ապահովելու նպատակով։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի օտարման բնագավառում առաջացող իրավահարաբերությունները: Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի լրացուցիչ դրամական մուտքեր ապահովել ՀՀ պետական բյուջեում:
- 4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
-
Քննարկվել է
02.07.2021 - 20.07.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 4759
Տպել