Հիշել նախագիծը
Նախագիծը չի ընդունվել
Հայաստանի հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1178-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ
1178-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2021 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, ինչով պայմանավորված՝ անհրաժետություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունված՝ ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1178-Ն որոշման մեջ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1178-Ն որոշումը համապատասխանեցնել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքին:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1178-Ն որոշմամբ սահմանված՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնությունների կիրառության ընթացակարգն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1178-Ն որոշումը համապատասխանեցնել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքին:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
-
Քննարկվել է
02.07.2021 - 17.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 5235
Տպել