Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 367-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
7 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լևոն Հախվերդյան 12.07.2021 21:33:29 | Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը (14 մասնագիտություն) սահմանված է «Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշմամբ (այսուհետ` Փոխվարչապետի որոշում): Փոխվարչապետի որոշման մեջ <<Մեխանիկա>> մասնագիտությունը սահմանված չէ որպես հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտություն: Հիմք ընդունելով այն փաստը, որ <<Մաթեմատիկա>> մասնագիտությամբ ՀՀ քաղաքացիները ամբողջապես համապատասխանում են ՊԵԿ-ում զբաղեցրած պաշտոնների համար նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար՝ առաջարկում եմ ընդգրկված մասնագիտությունների մեջ ներառել նաև <<Մեխանիկա>> մասնագիտությամբ ՀՀ քաղաքացիներին, քանի որ վերջիններս ԵՊՀ-ն ավարտելուց հետո ստացել են <<Մեխանիկա>> մասնագիտություն՝ մաթեմատիկոս կիրառողի որակավորմամբ (այդ մասին ամրագրված է դիպլոմի ներդիրում): Այս երկու մասնագիտությունները, սկսած 2007թ.-ից, վերամիավորվել են մեկ ընդհանուր՝ Մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում (դրանք որպես առանձին ֆակուլտետներ էին սկսել դիտվել 1988թ.-ից): Խնդրում եմ, հաշվի առնելով վերոհիշյալ փաստերը, 0568 01.00.6 կոդով Մեխանիկա մասնագիտության դիպլոմներ ստացած ՀՀ քաղաքացիներին թույլ տալ աշխատանքի անցնել ՊԵԿ-ում: | Առաջարկությունն ընդունվել է: | Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրվել է հետևյալ նոր խմբագրությամբ. «2) Ցանկի 10-րդ կետի 4-րդ ենթակետից կետո լրացնել նոր 5-րդ և 6-րդ ենթակետեր` հետևյալ բովանդակությամբ. 5) Մեխանիկա 0568 6) Արդյունաբերական ճարտարագիտություն 0718» |