Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 և 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---------- 2021 թվականի N ------ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 615 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 708 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Գիտական կոչումների դիպլոմների նմուշները հաստատելու մասին» N 708 որոշմանը կից Ձև N 1-ում և Ձև N 2-ում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հեռացնել «Утвержден Высшим аттестационным комитетом (протокол N 000) М. П.»
2) Հեռացնել «Председатель Ученого совета М. П. г._____ __ _____ _____г.»
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հուլիսի 9-ի <<Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու>> կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 1-ին բաժնի` <<Ընդհանուր դրույթներ>> 2-րդ կետից հանել <<համապատասխան>> բառը, իսկ <<գիտամեթոդական>> բառը փոխարինել <<գիտական>> բառով.
2) նույն բաժնի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումները շնորհվում են հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետև` բուհ) և գիտական կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություն) գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշմամբ` առաջնորդվելով սույն կարգով և ՀՀ գիտական աստիճանաշնորհման անվանացանկով.
3) նույն բաժնի 4-րդ կետում <<գիտական կոչումները>> հոգնակին փոխարինել <<գիտական կոչում>>-ով, իսկ <<դիպլոմներով>> բառը <<դիպլոմով>>: Նույն տեղում <<ԲՈԿ>> հապավումը փոխարինել <<ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեն (այսուհետև` ԲՈԿ) >>-ով:
4) 2-րդ բաժնի` <<Դոցենտի գիտական կոչում շնորհելը>> 5-րդ կետի ա) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ա) գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն.
5) նույն բաժնի բ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
բ) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր գիտական կոչում շնորհող բուհում վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում անընդմեջ իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո տվյալ բնագավառում ունեն հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանք, որոնց ընդհանուր թիվը առնվազն 3 է.
6) նույն բաժնի գ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
գ) դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 20 տարվա ստաժ, այդ թվում` գիտական կոչում շնորհող բուհում առնվազն վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և ունեն մենագրություն կամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև` նախարարություն) կողմից երաշխավորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների կամ դասագրքեր` համահեղինակներով, ու տվյալ բնագավառում ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ` ընդհանուր թվով առնվազն 15, որոնցից առնվազն 2-ը հրատարակվել են վերջին 3 տարվա ընթացքում.
7) նույն բաժնի դ) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
դ) մշակույթի և սպորտի բնագավառների դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց հետևյալ կարգով`
արվեստագիտության բնագավառում` համաձայն սույն կարգի 5րդ կետի ա), բ) և գ) ենթակետերի,
ստեղծագործական և կատարողական արվեստի ու ճարտարապետության բնագավառներում` անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 10 տարվա ստաժ, վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն
և բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.
- ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,
- հանրապետական կամ միջազգային ցուցահանդեսների մասնակիցներ են,
- հանրապետական փառատոների, մրցույթների հաղթողներ, պետական մրցանակակիրներ են,
- հեղինակ են առնվազն 5 բեմադրության, ստեղծագործական աշխատանքի, տեսագրության, կառույցի, նախագծի, հանրապետական կամ միջազգային մրցույթներում մրցանակ ստացած առնվազն 1 ստեղծագործության,
- ղեկավարել են հանրապետական կամ միջազգային փառատոների, մրցույթների, դափնեկիրների (գեղարվեստական խմբեր, համույթներ),
- ունեն հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում, առնվազն 3 աշխատանք` վերջին 3 տարվա ընթացքում:
Սպորտի բնագավառում` ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 15 տարվա ստաժ, վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.
- ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,
- հանրապետական կամ միջազգային մրցումների մրցանակակիրներ են,
- պատրաստել են սաներ, ովքեր մասնակցել են օլիմպիական խաղերի, աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների,
- ունեն բուհի գիտական խորհրդի կողմից երաշխավորված հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում առնվազն 3 աշխատանք` վերջին 3 տարվա ընթացքում:
8) 3-րդ բաժնի` <<Պրոֆեսորի գիտական կոչում շնորհելը>> 6-րդ կետի ա), բ), գ) կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ա) գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր
- վերջին 5 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և դոկտորական ատենախոսություն պաշտպանելուց հետո ունեն տվյալ բնագավառում առնվազն 6 հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` միջազգային գիտական ամսագրում տպագրված հոդված` բացառությամբ հայագիտական բնույթի աշխատանքների), ղեկավարել են պաշտպանած ատենախոսություն կամ նախարարության կողմից երաշխավորված դասագրքի` առանց համահեղինակների, կամ առնվազն 3 դասագրքի` համահեղինակներով, հեղինակ են,
- վերջին մեկ տարին աշխատում են գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում և 5 պաշտպանած ատենախոսության գիտական ղեկավար են.
բ) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր` ունեն դոցենտի կոչում.
- գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 30 տարվա ստաժ, վերջին 5 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն, ունեն բուհի կամ կազմակերպության գիտական խորհուրդների կողմից երաշխավորված` հրատարակված մենագրություն կամ նախարարության կողմից երաշխավորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների, կամ 3 դասագիրք` համահեղինակներով, տվյալ բնագավառի ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ` ընդհանուր թվով առնվազն 30, այդ թվում` վերջին 5 տարվա ընթացքում` 3 աշխատանք և 3 պաշտպանած ատենախոսության ղեկավար են,
- գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 25 տարվա ստաժ, առնվազն վերջին մեկ տարին աշխատում են գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում, առնվազն 5 պաշտպանած ատենախոսության գիտական ղեկավար են, ունեն մենագրություն կամ նախարարության կողմից երաշխավորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների, կամ 3 դասագիրք` համահեղինակներով, և տվյալ բնագավառում առնվազն 20 գիտական և ուսումնամեթոդական աշխատանք, այդ թվում` վերջին 5 տարվա ընթացքում` 3 աշխատանք, որոնցից առնվազն մեկը` միջազգային գիտական ամսագրում (բացառությամբ հայագիտական բնույթի աշխատանքների).
գ) մշակույթի և սպորտի բնագավառի դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց, ովքեր ունեն դոցենտի կոչում`
արվեստագիտության բնագավառում` համաձայն սույն կարգի 6րդ կետի ա) և բ) ենթակետերի,
ստեղծագործական և կատարողական արվեստի ու ճարտարապետության բնագավառներում` անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 15 տարվա ստաժ, վերջին 5 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում զբաղվել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեությամբ և դոցենտի գիտական կոչում ստանալուց հետո բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.
- ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,
- միջազգային ցուցահանդեսների մասնակիցներ են և ունեցել են անհատական ցուցահանդեսներ,
- միջազգային մրցույթների մասնակիցներ են և ունեցել են տարբեր ծրագրերով մենահամերգներ կամ մասնակցել են բեմադրությունների,
- հանրապետական և միջազգային փառատոների, մրցույթների հաղթողներ, պետական մրցանակակիրներ են,
- հեղինակ են միջազգային մրցույթներում հաղթած ստեղծագործությունների, նախագծերի, կառույցների,
- ղեկավարել են միջազգային փառատոների, մրցույթների հաղթողների (գեղարվեստական խմբեր, համույթներ),
- ունեն հրատարակված կամ համապատասխան բուհի գիտական խորհրդի կողմից երաշխավորված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում, առնվազն 5 աշխատանք` վերջին 5 տարվա ընթացքում:
Սպորտի բնագավառում` անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 20 տարվա ստաժ, վերջին 5 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և դոցենտի գիտական կոչում ստանալուց հետո բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.
- ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (տվյալ երկրի հետ համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,
- միջազգային մրցումների հաղթողներ են
- պատրաստել են սաներ, ովքեր օլիմպիական խաղերի, աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներ են,
- ունեն հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում, առնվազն 5 աշխատանք` վերջին 5 տարվա ընթացքում:
9) 4-րդ բաժնի` <<Գիտական կոչումների շնորհումը>> 7-րդ կետում <<կամ համատեղությամբ>> բառակապակցությունից հետո ավելացնել <<կամ ժամավճարով*>> բառակապակցությունը, իսկ
10) Վերջում` տողատակում ավելացնել 7-րդ կետի աստղանիշի հետևյալ բացատրությունը`
<< *1 ուսումնական տարում առնվազն 150 ժամ ծանրաբեռնվածությամբ>>:
11) 5-րդ բաժնի <<Գիտական կոչումների շնորհումը ԲՈԿ-ոմ>> 16-րդ կետը շարադրել հետևյալ ձևով. <<Գիտական կոչման դիպլոմը (վկայագիրը) կորցնելու դեպքում ԲՈԿ-ի կողմից տրվում է կրկնօրինակ` ըստ սահմանված կարգի>>:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
01.07.2021 - 16.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 5063
Տպել