«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 1786-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների տրման, մրցույթի անցկացման կարգը և պաշտոններին ներկայացվող չափանիշները սահմանելու մասին» թիվ 1786-Ն որոշման (այսուհետ` որոշում) գործող խմբագրությամբ սահմանված աշխատանքային ստաժի և փորձի չափանիշներն ունեն հստակեցման կարիք: Մասնավորապես որոշմամբ հստակեցված չէ, թե արդյոք սահմանված նվազագույն չափանիշներից ավելի բարձր պաշտոնների աշխատանքային ստաժ ունեցող անձինք կարող են նշանակվել համապատասխան պաշտոններին, թե ոչ, ինչը կարող է նորմատիվ իրավական ակտը կիրառելիս տարատեսակ մեկնաբանման առիթ հանդիսանալ: Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում (այսուհետ` Քննչական մարմին) վարչության պետի տեղակալի պաշտոնին նշանակվելու համար որպես նվազագույն չափանիշ սահմանված է Քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոնի 4 տարվա աշխատանքային ստաժ, սակայն հստակեցված չէ, եթե 4 տարվա աշխատանքային ստաժը, բացի առաջատար խմբի պաշտոնի ստաժից, ներառում է նաև գլխավոր խմբի պաշտոնի աշխատանքային ստաժ, ապա այդպիսի աշխատանքային ստաժը բավարարում է սահմանված չափանիշին, թե ոչ: Սահմանված հիշյալ չափանիշին պետք է բավարարի ոչ միայն բացառապես 4 տարվա ընթացքում Քննչական մարմնում առաջատար խմբի պաշտոն զբաղեցրած անձը, այլ նաև, եթե 4 տարվա աշխատանքային ստաժը ներառում է նաև գլխավոր խմբի պաշտոնի աշխատանքային ստաժ: Նույն կերպ՝ Քննչական մարմնում բաժնի պետի պաշտոնի համար սահմանված առաջատար խմբի պաշտոնի 3 տարվա աշխատանքային ստաժը, եթե ներառում է նաև գլխավոր խմբի պաշտոնի աշխատանքային ստաժ, ապա այդպիսի աշխատանքային ստաժը բավարարում է սահմանված չափանիշին: Հակառակ դեպքում, օրինակ՝ Քննչական մարմնում միայն 4 տարի քննիչի պաշտոնում (առաջատար խումբ) աշխատած անձը կարող է մասնակցել մրցույթին, իսկ 3 տարի ավագ քննիչի պաշտոնում (առաջատար խումբ), այնուհետև 1 տարի բաժնի պետի պաշտոնում (գլխավոր խումբ) աշխատած, հետևաբար նաև ավելի բարձր պաշտոնի աշխատանքային ստաժ ունեցող անձը չի բավարարի սահմանված չափանիշին, ինչը զուրկ է օբյեկտիվ հիմքից:
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կարգավորման համատեքստից ակնհայտ է, որ հիշյալ նորմատիվ ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակն է եղել պաշտոններում նշանակվելու համար համապատասխան մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ստաժի և փորձի սահմանումը, այլ ոչ թե նվազագույն չափանիշներից ավելի բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումը:
Անհրաժեշտ է նաև որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետի 1-ից 6-րդ ենթակետերով նախատեսված պաշտոնների մասնագիտական աշխատանքային ստաժի չափանիշը սահմանելիս հաշվի առնել նաև ընդհանուր՝ իրար փոխլրացնող, համապատասխան պաշտոնների մասնագիտական աշխատանքային ստաժը: Մասնավորապես, օրինակ՝ Քննչական մարմնում վարչության պետի պաշտոնում կարող է նշանակվել ոչ միայն առանձին փաստաբանի 5 տարվա մասնագիտական ստաժ կամ քննիչի 5 տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձը, այլ նաև փաստաբանի և քննիչի իրար փոխլրացնող 5 տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձը: Հակառակ դեպքում՝ ավելի երկար տարիների մասնագիտական աշխատանքային ստաժ և փորձ ունեցող անձի՝ մրցույթին մասնակցելու իրավունքը կսահմանափակվի: Օրինակ՝ 4 տարվա քննիչի, այնուհետև 4 տարվա փաստաբանի, ընդհանուր 8 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձը չի կարող մասնակցել մրցույթին, իսկ միայն 5 տարվա փաստաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձը կբավարարի սահմանված չափանիշին:
Միաժամանակ որոշման գործող խմբագրությամբ թե Քննչական մարմնում վարչության պետի պաշտոնում, որը բարձրագույն խմբի պաշտոն է և թե Քննչական մարմնում վարչության պետի տեղակալի պաշտոնում, որը գլխավոր խմբի պաշտոն է, նշանակվելու համար նախատեսված է քննչական մարմնի ինքնավար պաշտոնի, դատավորի, հետաքննության մարմնի հետաքննչական ստորաբաժանման աշխատակցի կամ փաստաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժի պահանջ, ուստի հաշվի առնելով, որ Քննչական մարմնի վարչության պետի տեղակալի պաշտոնն ավելի ցածր խմբի պաշտոն է՝ առաջարկվում է այդ պաշտոնում նշանակվելու համար նախատեսել հիշյալ պաշտոնների 4 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժի չափանիշ:
Անհրաժեշտ է նաև, որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետի 1-ից 5-րդ ենթակետերից հանել «այլ» բառը, քանի որ անհամաչափ կսահմանափակվի Քննչական մարմնում համապատասխան պաշտոններում աշխատած անձանց մրցույթին մասնակցելու իրավունքը: Մասնավորապես, օրինակ՝ եթե անձը ունի Քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոնի 2 տարվա և փաստաբանի 2 տարվա աշխատանքային ստաժ, չի բավարարի Քննչական մարմնի բաժնի պետի պաշտոնում նշանակվելու համար սահմանված չափանիշին, իսկ փաստաբանի 2 տարվա աշխատանքային ստաժի և ցանկացած այլ քննչական մարմնի ինքնավար պաշտոնի նույն տարիների աշխատանքային ստաժի առկայության դեպքում անձը կարող է մասնակցել մրցույթին:
Բացի այդ որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածի` Քննչական մարմինում ինքնավար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի գործնական կիրարկման ընթացքում ի հայտ են եկել բացեր, որոնք արհեստական բարդացնում են աշխատանքների իրականացումը:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև առաջնորդվելով Քննչական մարմինում ինքնավար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացնելու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու սկզբունքով, անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1786-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1786-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների տրման, մրցույթի անցկացման կարգը և պաշտոններին ներկայացվող չափանիշները սահմանելու մասին» թիվ 1786-Ն որոշման» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն Հայատանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոններ զբաղեցնելու համար սահմանվող նվազագույն աշխատանքային ստաժի պայմանները` ստեղծելով արդարացի պայմաններ:
-
Քննարկվել է
01.07.2021 - 16.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 5665
Տպել