ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի № 1636-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի № 1636-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, 1991-2018 թվականների Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մարզադպրոցի հիմնադիր Լևոն Հայրապետյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի 2021 թվականի մարտի 26-ի նիստի որոշմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Լևոն Հայրապետյանը մարզադպրոցի հիմնադրման օրվանից մինչև 2009 թվականը մարզադպրոցի տնօրենն է եղել:
Լևոն Հայրապետյանի զավակները՝ Միքայել, Մխիթար, Եվգինե և Արմինե Հայրապետյանները տվել են իրենց համաձայնությունը մարզադպրոցի անվանակոչմանը:
Մարզադպրոցը Լևոն Հայրապետյանի անվամբ անվանակոչելով կատարվում է մարզադպրոցի կոլեկտիվի խնդրանքը:
Լևոն Հայրապետյանը մահացել է 2018 թվականին:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Պետությունը նպաստում և աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Կարևորելով վաստակաշատ մանկավարժ Լևոն Հայրապետյանի ներդրած մեծ ավանդը սպորտի՝ մասնավորապես սամբո մարզաձևի զարգացման, սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցի անվանակոչումը Լևոն Հայրապետյանի անվամբ նրա երկար տարիների նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատական է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ յուրատեսակ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին, մասնավորապես սամբո մարզաձևին և սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին նվիրած մարդուն:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի № 1636-ն եվ 2003 թվականի սեպտեմբերի 17-ի № 1277-ն որոշումներում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
24.06.2021 - 14.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 4577
Տպել