Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ հանգամանքով․

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1-ին հավելվածով սահմանվել է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը, իսկ N 2 հավելվածով սահմանվել է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը։

Որոշման N 1-ին հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում, որպես համարժեք փոխհատուցում, կարող է դիտարկվել այն գինը, որով գնահատվող, նույնական կամ համանման ապրանքները վաճառվում են կամ հասանելի են հանրային աղբյուրներում, ընդ որում, նույնական գույքերի դեպքում ընտրվում է մեկ միջինացված արժեք։

Որոշման N 2-րդ հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտագործված գույքին հասցված նյութական վնասի դեպքում տրվում է համարժեք փոխհատուցում՝ մրցակցային եղանակով ընտրված կազմակերպության կողմից գնահատված վնասի չափով:

Սակայն, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի մոտ 2021 թվականի հունիսի 11-ին կայաած քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բարձրացված խնդիրների հիման վրա, հաշվի առնելով գույքի վերադարձման անհնարինության կամ վնասված վերադարձման դեպքում գնահատման դժվարությունները և միաժամանակ միասնական մոտեցում ու մեթոդաբանություն կիրառելու նպատակով՝ քննարկման կողմերը համաձայնեցին համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման մեջ՝ նախատեսելով, որ գույքի վերադարձման անհնարինության կամ վնասված վերադարձման դեպքում վնասը գնահատվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի  կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Նույնպիսի մոտեցմամբ է պայմանավորված նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի  «Ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 832-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխության կատարումը։

Միաժամանակ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետը՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտի համարժեք փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 1186-Ն որոշման նախաբանում «Համաձայն «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Պաշտպանության  մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերով:

Հայտնում ենք նաև, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին»  Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  • Քննարկվել է

    24.06.2021 - 09.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4756

Տպել