Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի  3-ի N 710-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

  1. Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Պայմանավորված է Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության (այսուհետ՝ ՊՊԾ) ոստիկանության գնդի ծառայողների ամսական լրավճարների հատկացման իրավական հիմք ապահովելու  հանգամանքով:

 

  1. Կարգավորմաննպատակըև բնույթը

Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ծառայողների ամսական լրավճարների վճարումը իրականացվում է 2014 թվականի հուլիսի 1-ից՝ ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 710-Ն որոշման հավելված N 4-ի «Գ» բաժնում սահմանված  չափերով:

ՀՀ ոստիկանությունում նախատեսվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված ստորաբաժանումների անվանափոխությունները սահմանող ՀՀ կառավարության 25.03.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  N 393-Ն որոշումից՝ 27․03․2021թ․-ից մինչև նոր պարեկային ծառայության ստեղծումը՝ ս/թ հուլիս ամիսը՝ դուրս է մնացել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գունդը:

Ըստ այդմ, նախագծով առաջարկվում է սահմանել նոր «Ե» բաժին՝ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ծառայողների ամսական լրավճարների վճարման իրավական հիմքը ապահովելու համար։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի  3-ի N 710-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծիմշակմանգործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից: 

 

  1. Ակնկալվողարդյունքը.

Կապահովվի մինչև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ստեղծումը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործող ՊՊԾ ոստիկանության գնդի ծառայողներին լրավճարների վճարման իրավական հիմքը:

 

ՀՀ ոստիկանություն

 

 

  • Քննարկվել է

    23.06.2021 - 08.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5152

Տպել