ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 թվականի «________________» «_____» N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված «Թաղման և դիակիզման կարգի» 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
գերեզմանատան տնօրինություն` համայնքի ղեկավարի (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից հուղարկավորության կազմակերպման համար ստեղծված ոչ առևտրային կազմակերպություն, իսկ պետական գերեզմանատների դեպքում` լիազորված պետական մարմինը, իսկ մասնավոր գերեզմանատների դեպքում` գերեզմանատունը շահագործողը կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձը.
դիակ - մահացած մարդու մարմին.
աճյուն - դիակիզված մարմին (մոխիր).
ավանդական գերեզմանատուն - դիակների թաղման համար տեղեր (հողամասեր) պարունակող քաղաքաշինական համալիր կամ օբյեկտ.
դիակիզման գերեզմանատուն - աճյունների թաղման գերեզմանատուն.
խառը գերեզմանատուն - ավանդական և դիակիզումից հետո թաղման համատեղ գերեզմանատուն.
գյուղական բնակավայրի գերեզմանատուն - գյուղական բնակավայրում տեղակայված գերեզմանատուն.
փակ գերեզմանատուն - գերեզմանատուն, որտեղ մնացած ազատ գերեզմանների քանակը պակաս է դրա վրա առկա գերեզմանների ընդհանուր թվի 1%-ից և լրացուցիչ հուղարկավորության վայրեր ավելացնելու հնարավորություն չկա.
բաց գերեզմանատուն - գերեզմանատուն, որտեղ համայնքը անվճար հողատարածքներ է հատկացնում ընտանեկան կամ առանձին հուղարկավորությունների համար.
դիակիզարան - շենք, որը նախատեսված է դիակիզման համար.
դիակիզում - մահացած մարդու մարմնի այրում հատուկ վառարաններում.
կրեմացիոն վառարան (դիակիզիչ) - հարակից սարքավորումների հետ միասին դիակիզման հատուկ վառարան հանույթ հողում՝ դագաղի մեջ կամ առանց դրա մարմինը կամ աճյունասափորը (աճյունով կամ առանց) թաղելու համար.
թաղման սափոր (աճյունասափոր) - չքայքայվող նյութից (մետաղյա կամ պլաստիկ) պատրաստված կափարիչի հերմետիկությունն ապահովող սրվակ (տրամագիծը` 0,15 մ, երկարությունը` 0,20 մ), որտեղ տեղադրվում է մահացածի մարմնի դիակիզումից հետո ստացված մոխիրը.
խորշ - խորացված խուց (բջիջ) պատի մեջ` աճյունով սափորի կամ դագաղի թաղման (տեղադրման) համար, որը սովորաբար ծածկված է հուշատախտակով.
կառավարիչ- հիմնարկ-ձեռնարկության (ՀՈԱԿ, ՊՈԱԿ, տնօրինություն) գործերը վարող՝ տնօրինող պաշտոնյա կամ ղեկավար անձ.
հուշապատ` աճյունասափորների տեղադրման համար հատուկ կառուցված պատ.
հուղարկավորություն - դիակը կամ աճյունը թաղելու գործընթաց.
չպահանջված դիակ - դիակ, որը ճանաչված չէ և/կամ չի պահանջվել հարազատների (բարեկամների, ընկերների և այլն) կողմից.
ծիսական շենք, սենյակ, գոտի - կազմակերպված ճարտարապետական միջավայր հրաժեշտի արարողություն անցկացնելու համար.
դամբարան - թաղման համար նախատեսված ստորգետնյա կամ հողի մեջ խորացված շինություն, շենքի կամ շինության մաս.
սանիտարապաշտպանիչ գոտի- արդյունաբերական ձեռնարկությունների, այլ վնասակար ազդեցություն ունեցող օբյեկտների և մերձակա բնակելի կամ հասարակական տարածքների միջև ընկած խզման գոտի։ Ստեղծվում է բնակչությանը վնասակար գործոնների (աղմուկ, փոշի, արդյունաբերական թույներ պարունակող գազանման և այլ վնասակար արտանետումներ, վիբրացիա, էլեկտրամագնիսական ճառագայթում) ազդեցությունից զերծ պահելու նպատակով.
բարոյական պաշտպանության - թաղման համար նախատեսված շենքերի և շինությունների գործունեությունը տեսողական քողարկող կանաչապատ շերտ:
1) Ըստ տիպաբանական դասակարգման գերեզմանատները ստորաբաժանվում են.
- հասարակական,
- կրոնական,
- ռազմական:
2) Ըստ թաղումների տեսակների, դրանք կարող են լինել.
- ավանդական,
- դիակիզումից հետո թաղումներով,
- թաղման խառը մեթոդներ:»:
2. Հավելված N 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հավելված 4-ը կցված է
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
-
Քննարկվել է
22.06.2021 - 07.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 5291
Տպել