ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Պետական պաշտոններ և պետական ծառայության
պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ օրենքի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝
«1. Դատախազին վճարվում է հավելավճար դատախազի, դատախազության քննիչի, քննիչի պաշտոնում աշխատած, հատուկ քննչական ծառայությունում և (կամ) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու) յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով:
- Դատախազը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար:
- Դատախազներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը»:
Նույն օրենքի 15.1 հոդվածի համաձայն՝ «(…)
- Քննչական կոմիտեի ծառայողին վճարվում է հավելավճար՝ քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:
- Քննչական կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
- Քննչական կոմիտեի ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
- Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(…)»:
Այսինքն՝ քննչական կոմիտեի սահմանային ստորաբաժանումներում ծառայություն իրականացնող զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողները՝ պայմանավորված իրենց ծաայության առանձնահատկություններով, ստանում են հավելումներ՝ ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 950-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և չափերով, այնինչ հիշյալ ստորաբաժանումների քննիչների կողմից իրականացված նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող կայազորների զինվորական դատախազների համար օրենսդրությամբ նման իրավունք վերապահված չէ:
Հետևաբար, իրավական ակտի ընդունումը պայմանավորված է որոշակի խումբ դատախազների համար ևս լրացուցիչ սոցիալական երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ՝ պայմանավորված վերջիններիս ծառայության առանձնահատկություններով, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ միասնական սոցիալական քաղաքականություն իրականացնելու նպատակով:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող կարգավորման նպատակն է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածում կատարել լրացում և նախատեսել, որ կայազորների զինվորկան դատախազության դատախազներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ դրան համապատասխան փոփոխելով նաև հոդվածի վերնագիրը:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածում կնախատեսվի դրույթ, ինչը հնարավորություն կտա սահմանապահ վայրերում տեղակայված կայազորների զինվորական դատախազության դատախազներին Կառավարության սահմանած դեպքերում և կարգով ստանալ հավելումներ՝ պայմանավորված ծառայության առանձնահատկություններով:
Տեղեկանք
««Պետական պաշտոններ և պետական ծառայության
պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին
««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում կառաջանա ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտություն:
-
Քննարկվել է
22.06.2021 - 07.07.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 4609
Տպել