Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 134-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման ոլորտի կանոնակարգման անհրաժեշտությամբ, մասնավորապես,  տեխնիկական կանոնակարգման ոլորտը կանոնակարգող ԵԱՏՄ օրենսդրությամբ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը, որի ԱՏԳԱԱ ծածկագիրն առկա է տվյալ տեխնիկական կանոնակարգին կից ցանկում, մաքսային հայտարարագրման ժամանակ ներմուծելիս պետք է ուղեկցվի համապատասխանության գնահատման փաստաթղթով։ Մինչդեռ ՀՀ-ում գործող նշված կառավարության որոշումը  հակասության մեջ է մտնում ԵԱՏՄ  օրենսդրության հետ՝ թույլատրելով այն ներմուծել առանց ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման՝ հետագա արտահանման պայմանով։ Նշված կառավարության որոշումը հնարավորություն է ընձեռնում անբարեխիղճ տնտեսավարողներին ներմուծել արտադրանքը ու չապահովել հետագա արտահանման գործընթացը։ Տվյալ դեպքում ստեղծված իրավիճակում առկա չէ հսկողության/վերահսկողության որևէ մեխանիզմ, որը հնարավորություն ընձեռնի պետական կառավարման մարմնին ապահովել տվյալ արտադրանքի տեղաշարժի (շուկայահանման և իրացման բացառման տեսանկյունից) հետևելիությունը։

  • Քննարկվել է

    15.06.2021 - 30.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4960

Տպել