ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 483-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
2021 թվականի N Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 483-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ստանդարտների մշակման ծառայությունների 2021 թվականի պետական ծրագիրը, ստանդարտացման 2021 թվականի աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 483-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 2․1 ենթակետի սյունյակը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
2․1 |
«Արդյունաբերական պարկ»․ Տեխնիկական պայմաններ Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող արդյունաբերական պարկերի կառուցման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) |
ստանդարտ |
2021թ․ ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
15.06.2021 - 30.06.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4703
Տպել