Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտակ Հակոբյան 22.06.2021 16:42:48 | Հասկանալի է, որ որոշումն ավելի շատ քաղաքական դրդապատճառներ ունի, քան տնտեսական: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է արգելված ապրանքների ցանկում ընդգրկել այնպիսի ապրանքներ, որոնք տնտեսվարողների կողմից հնարավոր կլինի փոխարինել, ներմուծել այլ շուկաներից, կամ մեր երկրում արտադրել: Այլապես կունենանք ապրանքների դեֆիցիտ, գների աճ, մաքսանենգության դեպքեր, կծանրաբեռնեք մաքսային մարմինների աշխատանքը: | ||
2 | Կանայան ԵՎ Կո 22.06.2021 18:54:14 | Առաջարկում եմ թույլ տալ ներմուծումը այն դեպքում երբ որ պայմանագիրը կնքված է, օրինակ, եվրոպական կազմակերպության հետ և բրենդը եվրոպական է, բայց նրա պաշտոնական գործարանը կամ գործարաններից մեկը կամ կոնկրետ ապրանքատեսակի հոսքագիծը գտնվում է թուրթիայոմ: Գումարը փոխանցվում է եվրոպական կազմակերպությանը բայց ապրանքը գալիս է թուրքիայից կամ այլ երկրում գտնվող պաշտոնական պահեստից: Քանի որ կան եվրոպական բրենդի կոնկրետ ապրանքատեսակներ որոնց արտադրությունը գտնվում է բացառապես թուրքիայում գտնվող պաշտոնական գործարանում և ստացվում է այդ ապրանքատեսակները հնարավոր չի լինում ներմուծել Հայաստան և ինչի փաստը խոչնդոտում է բիզնեսի զարգացմանը: | ||
3 | ԱՁ Նորիկ Հակոբջանյան 23.06.2021 16:25:01 | Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել հետևյալ պողպատյա արտադրատեսակների վրա, որոնք ներմուծման արգելքի տակ են՝ • Երկտավր N 8, N 10, N 12 (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 7216 32 190 0) – Իրանում, ԱՊՀ և ԵՏՄ երկրներում չկա կամ շատ թանկ է • Անկյունակներ հավասարակողմ, կողմի լայնությունը 20-35 մմ, հաստությունները 2,0÷4,0մմ (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 7216 50 100 0) – բացարձակապես չկան Իրանում, ԱՊՀ և ԵՏՄ երկրներում կամ անհամեմատ թանկ են • Տավրիկներ, տավրային պրոֆիլներ (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 7216 22 000 0) - բացարձակապես չկան Իրանում, ԱՊՀ և ԵՏՄ երկրներում կամ անհամեմատ թանկ են • Երկաթե ժապավեն հաստությամբ 4.75 մմ և ավելի (ԱՏԳ ԱԱ ծածկագիր` 7211 14 000 0) - Իրանում, ԱՊՀ և ԵՏՄ երկրներում գները 30-50 տոկոսով թանկ են, կախված տեսականուց Արդեն առկա է մեծ դժգոհություն հաճախորդների շրջանում: Չի հաջողվում գտնել նշված ապրանքներին համարժեք փոխարինողները: Խնդրում եմ քննարկել մեր առաջարկը՝ կրկին թույլատրելու նշված արտադրատեսակների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կամ տրամադրել ներմուծման տարեկան քվոտաներ 7216 32 190 0 ծածկագրով ապրանքների համար 80 տոննայի չափով, 7216 50 100 0 ծածկագրի համար՝ 740 տոննա, 7216 22 000 0 ծածկագրի համար՝ 200 տոննա, 7211 14 000 0 ծածկագրի համար՝ 210 տոննա: | ||
4 | Դավիթ Դավթյան 23.06.2021 16:30:55 | Զբաղվում եմ դեկորատիվ դարակաշարերի արտադրությամբ: Անկյունակներ 20x20մմ, 25x25մմ, 35x35մմ չափերի, պատի հաստությունը 2,0-3,5 մմ, շուկայում գտնել շատ դժվար է, եթե ոչ անհնար: Չկան տավրիկներ 25-ից 50մմ չափերի, 2,5-5,0 մմ հաստությամբ: Ռուսական փոխարինողները անորակ են, ծուռ ու սկսվում են 4,0 մմ հաստությունից կամ շատ թանկ են: Առաջարկում եմ վերանայել արգելված ապրանքատեսակների ցանկը: |