Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1524-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` ԵՏՀ) 21.04.2015թ. N 30 որոշման N 9 հավելվածով հաստատված՝ ծածկագրային (կրիպտոգրաֆիական) միջոցների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության տարածքից արտահանման դրույթների (այսուհետ՝ Որոշում) 6-րդ կետի համաձայն՝ ծածկագրային (կրիպտոգրաֆիական) միջոցները «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար անհրաժեշտ է լիցենզիայի ներկայացում, իսկ Որոշման 10-րդ կետի համաձայն՝ լիցենզիա տրամադրվում է իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց, ուստի քաղաքացիները, հնարավորություն չունենալով ներմուծված ապրանքներն այդ ընթացակարգով ձևակերպելու, դիմում են ՀՀ ԿԱ ՊԵԿ՝ դրանց վերաարտահանման համար:

Մյուս կողմից, Որոշման 7-րդ կետի և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 30.11.2015թ. N 8-Ն հրամանի 8-րդ կետի համաձայն, մասնավորապես՝ նշված ապրանքների՝ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է համապատասխան եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ներկայացման դեպքում:

ԵՏՀ 16.05.2012թ. N 45 որոշման N 2 հավելվածի 10-րդ կետով սահմանված դրույթների համաձայն՝ եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) կարող է տրամադրվել իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց, ինչպես նաև որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց: Մինչդեռ, նշված որոշմամբ սահմանված եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու հնարավորությունը, ՀՀ կառավարության 25.12.2014թ. N 1524-Ն որոշմամբ սահմանված դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով ընդունված՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի վերոնշյալ հրամանով նախատեսված չէ ֆիզիկական անձանց համար:

  • Քննարկվել է

    26.07.2017 - 11.08.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Մշակութային, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8712

Տպել