ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԵՐ ՓՈՐՁԱՐԿՈՂ 2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԵՐ ՓՈՐՁԱՐԿՈՂ 2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2020-2021 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում փորձարկվելու են լրամշակված և նոր առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը։
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության գործընթացը կարգավորվում է օրինակելի ուսումնական պլաններով և առարկայական ծրագրերով: Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության գործընթացը կարգավորվում է նաև Հանրակրթության պետական չափորոշիչի (ՀՀ կառավարության N 439-Ն որոշում, 08.04.2010թ.) 22-25-րդ կետերի դրույթների համաձայն: Առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը իրականացվում է նաև ուսումնական պլանի ընդհանրական պահանջների ապահովմամբ և դրա հիման վրա ուսումնական հաստատությունը պետք է մշակի 2021-2022 ուսումնական տարվա նշված դասարանների իր ուսումնական պլանը:
Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
2020-2021 ուսումնական տարում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը իրականացվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն: Լրամշակված Հանրակրթության պետական չափորոշիչի և դրա հիման վրա վերանայված առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, սահմանված կարգով պետք է փորձարկվեն ՀՀ Տավուշի մարզում՝ 2021-2022 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Մյուս դասարաններում ուսումնական գործընթացը կիրականացվի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանների» համաձայն: 2022-2023 ուսումնական տարում առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը կիրականացվի, համապատասխանաբար, 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարաններում:
Կարգավորման նպատակն է նաև ուսումնական հաստատությանը սեփական ուսումնական պլանը մշակելու գործառույթը վերապահելը:
Ակնկալվող արդյունքը
ՀՀ Տավուշի մարզում հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում 2021-2022 ուսումնական տարում ուսումնական գործընթացը կիրականացվի փորձարկվող առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի համաձայն՝ հիմք ընդունելով այդ դասարանների համար մշակված ուսումնական պլանի պարզաբանումները:
Առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող դասարաններում առարկայացանկի ձևավորման սկզբունքների հիման վրա ուսումնական հաստատությունը հիմնական դպրոցում պլանավորում է պետական պարտադիր առարկային հատկացված ժամաքանակը և դրա, ինչպես նաև հենքային ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի տնօրինմամբ ձևավորում և հաստատում է իր՝ տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլանը: Ավագ դպրոցում (դասարաններում) փորձարկումը հնարավորություն է տալիս սովորողին ընտրություն կատարելու հիմնական և նպատակային առարկայական ծրագրերի միջև, ինչի արդյունքում ձևավորվում են նույն առարկան տարբեր ծրագրերով ուսումնասիրող ուսումնական խմբեր:
-
Քննարկվել է
07.06.2021 - 22.06.2021
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 10242
Տպել