«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԸ, ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« »______________ 2021 թվականի N___-Ն
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԸ, ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ա» մասը, 10.1 հոդվածի 3-րդ մասի 12-րդ ու 20-րդ կետերը, «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Տեխնիկական վիճակից ելնելով բազմաբնակարան բնակելի շենքերը, բնակարանները, անհատական բնակելի տները բնակության համար ոչ պիտանի ճանաչելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Տեխնիկական վիճակից ելնելով բազմաբնակարան բնակելի շենքերը, բնակարանները, անհատական բնակելի տները բնակության համար ոչ պիտանի ճանաչելու վերաբերյալ լիցենզավորված և մասնագիտացված կազմակերպության եզրակացության օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Տեխնիկական վիճակից ելնելով բազմաբնակարան բնակելի շենքերը, բնակարանները, անհատական բնակելի տները բնակության համար ոչ պիտանի ճանաչելու վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի որոշման օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.
1) 6-ամսյա ժամկետում մշակել և հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.
1) 12-ամսյա ժամկետում՝ տեխնիկականվիճակիցելնելովբազմաբնակարանբնակելիշենքերը, բնակարանները, անհատականբնակելիտները բնակության համար ոչ պիտանի ճանաչելու վերաբերյալծրագրայինառաջարկները (միջոցառումների ժամանակացույցը) ներկայացնել ՀՀկառավարությանքննարկմանը.
2) մինչև տվյալ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը ամփոփել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ տեխնիկական վիճակից ելնելով բազմաբնակարան բնակելի շենքերը, բնակարանները, անհատական բնակելի տները բնակության համար ոչ պիտանի ճանաչելու գործընթացի ապահովման վերաբերյալ:
4. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված N1, N2, և N3 հավելվածների պահանջները ենթակա են կատարման (գործարկման) համապատասխան (պետական, համայնքային, մասնավոր և/կամ համաֆինանսավորման սկզբունքով նախատեսված միջոցներով) միջնաժամկետ, տարեկան բյուջետային և/կամ ներդրումային այլ ծրագրերի հաստատման եվ շենքերի ու շինությունների անձնագրավորման կարգն ուժի մեջ մտնելու օրվանից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
31.05.2021 - 15.06.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 4767
Տպել