Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ: 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված են այն դեպքերը, երբ նոր ծնված երեխայի ծնողից (հորից կամ մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները) հաշվի են առնվում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս։

Հարկ է նկատի ունենալ, որ գործող կարգավորումներով նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները հաշվի են առնվում, եթե՝

ա. դատարանի վճռով կամ ծնողների փոխադարձ գրավոր համաձայնությամբ այդ երեխայի բնակության վայր է սահմանվել նոր ծնված երեխայի ծնողի բնակության վայրը,

բ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ այդ երեխայի փաստացի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է կամ այդ զավակի փաստացի խնամքն ու դաստիարակությունն անչափահաս տարիքում իրականացրել է նոր ծնված երեխայի ծնողը,

գ. նոր ծնված երեխայի ծնողը այդ երեխայի համար ստանում է ալիմենտ,

դ. նոտարական ակտով հաստատված է այդ երեխայի՝ նոր ծնված երեխայի ծնողի խնամքի տակ լինելու փաստը,

ե. նրանց մյուս ծնողը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ,

զ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տեղեկատվության համաձայն` այդ համամայր երեխայի (երեխաների) ծննդյան ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ հոր մասին տեղեկությունը չի լրացվել (եթե նպաստը նշանակվելու է նոր ծնված երեխայի մորը):

Այս տեսակետից հարկ է նկատի ունենալ, որ նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քրոջ կամ եղբոր խնամքն ու դաստիարակությունը նոր ծնված երեխայի ծնողի կողմից իրականացնելու փաստը միայն դատական կարգով հաստատված լինելու դեպքում կարող են այդ երեխաները հաշվի առնվել նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս։

Բացի այդ, իրավակիրառ պրակտիկայում առկա են դեպքեր, երբ նոր ծնված երեխայի ծնողը նախորդ ամուսնության ընթացքում ունեցել է երեխաներ, որոնց չափահաս դառնալուց հետո ամուսնալուծվել է այդ երեխաների մյուս ծնողի հետ։

Այս դեպքում, երբ հաջորդ ամուսնության ընթացքում ծնվում է երեխա, ապա այդ երեխայի կարգաթիվը որոշելիս նախորդ ամուսնությունից ծնված երեխաները գործող իրավակարգավորումներով հաշվի առնվել չեն կարող։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ:

2․ Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները նրա կարգաթիվը որոշելիս հաշվի կառնվեն, եթե՝

  1. խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ հաստատված է այն փաստը, որ այդ երեխայի փաստացի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է նոր ծնված երեխայի ծնողը,
  2. ծնողի (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) գրավոր համաձայնությամբ այդ երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է նոր ծնված երեխայի ծնողը,
  3. այդ երեխայի (նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույր կամ եղբայր) ծնողները ամուսնալուծվել են նրա չափահաս դառնալուց հետո։

 3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման արդյունքում կկանոնակարգվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրներ:

 ՏԵՂԵԿԱՆՔ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 ՏԵՂԵԿԱՆՔ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

  • Քննարկվել է

    31.05.2021 - 15.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4620

Տպել