Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը սահմանելու  մասին» N 105-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2018-2019 թվականների՝ պետական կառավարման համակարգում կատարված փոփոխություններով, մասնավորապես՝ նախարարությունների և այլ պետական կառավարման համակարգի մարմինների միաձուլմամբ, որոշ նախարարությունների լիազորությունների ու գործառույթների վերաբաշխմամբ և վերանվանմամբ։

Իրավական ակտի նախագծի ընդունումը կնպաստի արտակարգ իրավիճակների (աղետների) դեպքում պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների հետ փոխհամագործակցությանը և հետագա պլանավորման գործընթացի արդյունավետության բարձրացմանը։

Սույն նախագծի ընդունմամբ ներգրավված պետական կառավարման համակարգի մարմինները և քաղաքացիական ավիացիայի օդանավակայանները իրենց փոխհամագործակցության պլաններում պետք է կատարեն համապատասխան փոփոխություններ, իսկ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազումներ չեն նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    31.05.2021 - 15.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6971

Տպել