ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ __________________2021 թվականի N __________-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 70-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
1) «Մինչև ուսումնառության ավարտը՝ 2021 թվականի ձմեռային զորակոչը Անդրեյ Մելքոնի Զաքարյանին (ծնվ.՝ 12.05.1999 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Շինարարների փ. 28, բն. 41, Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական համալսարան) տալ տարկետում: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ:
2) «Մինչև ուսումնառության ավարտը՝ 2022 թվականի ամառային զորակոչը Գրիգոր Վահանի Բեզիրգանյանին (ծնվ.՝ 03.08.1998 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Շիրազի փ., շ. 50, բն. 30, Մյունխենի տեխնիկական համալսարան) տալ տարկետում: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ.
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 70-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 70-Ա որոշման 1-ին կետով սահմանված՝ ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Գրիգոր Վահանի Բեզիրգանյանն ընդունվել է Մյունխենի տեխնիկական համալսարանի մագիստրատուրա և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 70-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով մինչև ուսումնառության ավարտը՝ 2021 թվականի ամառային զորակոչը, Գ.Բեզիրգանյանին տրվել է տարկետում:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տեղի է ունեցել ակադեմիական գործընթացի փոփոխություն, որի հետևանքով երկարացվել է Գ. Բեզիրգանյանի մագիստրոսական ծրագրի ավարտի ժամկետը մինչև 2022 թվականի մարտի 31-ը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 70-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Գ. Բեզիրգանյանը հնարավորություն կունենա իր ուսումնառությունը ավարտելու և ներկայանալ զինվորական կոմիսարիատ 2022 թվականի ամառային զորակոչին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 70-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնրավորություն կընձեռվի քաղաքացի Գ. Բեզիրգանյանին ավարտելու ուսումնառությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 70-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
25.05.2021 - 10.06.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 4572
Տպել