Արմեն Գրիգորյան
21.05.2021
Նախագծից մի կարևորագույն պահ է բաց մնացել, որ պետք է լրացվի: Հիմնադրամների մասին օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է. <Հիմնադրամը հիմնադրելու մասին որոշում կայացնելիս հիմնադիրները պետք է միաձայն նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարին (կառավարիչ) կամ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին (ժամանակավոր կառավարիչ)>: Այսինքն, օրենքը պարտադրում է, որ այս նույն որոշման մեջ լինի նաև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը: Բոլորի համար պարզ է, թե սա ինչքան կարևոր խնդիր է, թե ով է նշանակվելու ժամանակավոր պաշտոնակատար, ինչը պարտադիր պետք է ավելացվի նախագծում, որովհետև օրենքի պահանջ է: