Հիշել նախագիծը

« ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

՛՛......՛՛ .....................2021 թ.    N............

 

« ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ  «ԳՈՐԻՍԻ  ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ  ԵՎ ԳՈՒՅՔ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

------------------------------------------------------------------------------------------------------------

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» օրենքի 9-րդ հոդվածը, 10-րդ  հոդվածի 4-րդ մասը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 685-րդ և 688-րդ հոդվածները` Հայաստանի Հանրա­պե­տության կառավարությունը   որոշում է.

  1. «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 18.210.00669) վերակազմակերպել վերակազմավորման ձևով «Գորիսի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ԳՊՀ-ն):
  2. Հաստատել՝ ԳՊՀ -ի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
  3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
  4. ԳՊՀ-ի կառավարիչ-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (այսու­հետ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար) նշանակել ------------------------------ին (անձնագիր`-----------, տրված՝ ----------------թ.,---------------- կողմից):
  5. Առաջարկել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ԳՊՀ -ի պետական գրանցումը:
  6. Սահմանել, որ «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև հիմնադրամի  գիտական խորհրդի ձևավորումը:
  7. «Գորիսի պետական համալսարան» պետա­կան ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփա­կա­­նությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
  8. Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը հանձնված՝ պետական սեփականություն հան­դիսացող՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհա­տույց օգտագործման իրավունքով տրամադրել ԳՊՀ -ին:
  9. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 5-րդ և 8-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամ­կետում ԳՊՀ-ի հետ կնքել սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքի վերաբերյալ «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված  անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող պայմանագրերի փոփոխման մասին համաձայնագրեր՝ դրանցում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայ­մանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով հիմնադրամին, պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից ծագող գույքա­յին իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով ԳՊՀ-ի միջոց­ների հաշվին:

        10.Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարին՝

1)  սույն որոշումն ուժի մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

ա.ապահովել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտա­գործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորու­թյուն­ների կազմի ճշտման գործընթացը,

  բ. հաստատել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունք­ների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին  վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պար­տա­վորությունների  ԳՊՀ-ին փոխանցման ակտը.

2)  ԳՊՀ-ի  պետական  գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝

ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայաց­նել  ԳՊՀ-ի  հոգաբարձուների խորհրդի կազմը,

բ. ապահովել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատ­կ­ա­նող գույքը սեփականության իրավունքով ԳՊՀ-ին փոխանցելու հանձնման-ընդուն­ման  գործըն­թացը։

  1. Սահմանել, որ ԳՊՀ-ն «Գորիսի պետական համալսարան» պետա­կան ոչ առևտրային կազմակերպության իրավա­հաջորդն է, և նրան են անցնում վերակազ­մա­կերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պար­տականություն­ները՝ փոխանց­ման ակտին համապատասխան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    21.05.2021 - 07.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5727

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ