Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1217-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

-------  2021 թվականի N --------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» N 1217-Ն որոշման N 2 Հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Հավելվածը լրացնել նոր 2.1-րդ կետով.

«2.1. Պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու կամ այլ հիմքով ծառայությունան թափուր պաշտոն առաջանալու դեպքում այն զբաղեցնելու մրցույթը կարող է նշանակվել պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ։»,

2) Հավելվածը լրացնել նոր «9.1-րդ կետով.

«9.1. Մրցույթի թեստավորման փուլին չի մասնակցում.

1)  ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում հանրային ծառայության պաշտող զբաղեցնող անձը,

2) անձը, որը վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն մեկ տարի զբաղեցրել է ծառայության վարչական կամ հայեցողական պաշտոն կամ հարկադիր կատարման ծառայության պաշտոն կամ Արդարադատության նախարարությունում ծառայության գործունեության կազմակերպմանը կամ վերահսկողությանը առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոն.

3) անձը, որն ունի զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, քննչական մարմիններում, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարվա աշխատանքի փորձ.

4) այն անձը, որն ունի դատավորի կամ վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն մեկ տարվա դատավորի օգնականի աշխատանքի փորձառ.

5) այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճան կամ իրավունքի կամ տնտեսագիտության ոլորտում գիտական աստիճան կամ փաստաբանական գործունեության արտոնագիր կամ սնանկության գործով կառավարչի որակավորում.

6) այն անձը, որը մրցույթին նախորդող մեկ տարում համապատասխան խմբի պաշտոնը համալրելու համար կազմակերպված մրցույթի շրջանակում հաղթահարել է թեսթավորման փուլը։»,

 3) Հավելվածի 11-րդ կետում «ոչ ուշ, քան երկու» բառերը փոխարինել «առնվազն մեկ» բառերով:

 4) Հավելվածը լրացնել նոր 12.1-րդ կետով.

«12.1. Մրցույթը կարող է անցկացվել նաև մրցույթի բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությամբ որոշված մրցույթն ավելի վաղ անցկացնելու ամսաթվին և ժամին։ Մրցույթի մասնակիցների համաձայնությամբ մրցույթի ամսաթիվն ու ժամը փոփոխելու մասին մրցույթի մասնակիցները ծանուցվում են էլեկտրոնային եղանակով։»:

5) Հավելվածի 20-րդ, 22-24-րդ, 28-29-րդ կետերում «մրցույթի մասնակից» բառերը փոխարինել «թեստավորման մասնակից» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ 30-31-րդ, 34-36-րդ կետերում «մասնակից» բառից առաջ լրացնել «թեստավորման» բառը:

6) Հավելվածի 37-րդ կետում «75» թիվը փոխարինել «70» թվով, իսկ «մասնակիցները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի 9.1-րդ կետով նախատեսված և մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած անձինք» բառերը:

7) Հավելվածի 43-րդ կետում «ապահովել» բառից հետո լրացնել «մրցույթի» բառը:

8) Հավելվածի 47-րդ կետի 1-ին ենթակետում «հաղթահարած» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի 9.1-րդ կետով նախատեսված և մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած» բառերը:

9) Հավելվածի 51-րդ կետում «հաջորդ» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառը:

10) Հավելվածի 53-րդ կետում «չունի անհրաժեշտ աշխատանքային փորձ, ապա վերջինս մինչև պաշտոնում նշանակվելը ներգրավվում է մեկամսյա ուսումնական դասընթացների՝ հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանած կարգով:» բառերը փոխարինել «հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանած կարգով պետք է ներգրավվի մեկամսյա ուսումնական դասընթացների, ապա նա պաշտոնում նշանակվում է համապատասխան դասընթացն անցնելուց հետո։» բառերով

11) Հավելվածի 53-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ.

«Եթե մրցույթն անցկացվել է ծառայության ակնկալվող թափուր պաշտոնը լրացնելու համար, և մրցույթում հաղթող ճանաչելու օրվա դրությամբ համապատասխան պաշտոնը թափուր չէ, մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը տվյալ պաշտոնում նշանակվում է պաշտոնը թափուր դառնալուն հաջորդող աշխատանքային օրը։»:

12) Հավելվածի 54-րդ կետում «75» թիվը փոխարինել «70» թվով:

13) Հավելվածի 55-րդ կետում «մեկ ամիս հետո» բառերը փոխարինել «մեկամսյա ժամկետում» բառերով:

14) Հավելվածի 59-րդ կետում «պետք է վերաբերեն» բառերը փոխարինել «հիմնականում վերաբերում են» բառերով:

15) Հավելվածի 63-րդ կետի 2-րդ ենթակետում «իրավական ակտերի պահանջներին» բառերից հետո լրացնել «հարկադիր կատարողի կարգավիճակին առնչվող» բառերը:

16) Հավելվածը 63-րդ կետը լրացնել նոր 3-րդ կետով.

«3. սույն կարգի 9.1-րդ կետով նախատեսված և մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած մասնակցի համար նաև մեկ իրավական հարց (իրավական նորմի, հիպոթետիկ իրավիճակի և այլն), որը մասնակիցը պետք էվերլուծի ու ներկայացնի դիրքորոշում՝ մասնակցի մոտ հարկադիր կատարման ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների առկայությունը գնահատելու համար:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    18.05.2021 - 03.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական, Դատական ակտերի հարկադիր կատարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3711

Տպել