ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի լիարժեք կիրառման ապահովումն է: Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» № 1467-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել փոփոխություն՝ սահմանելով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի պահպանման, ընդունման, բեռնաթափման և բեռնաբարձման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն № 11 հավելվածի:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերը չգերազանցող չափով՝ այդ կորուստը տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում: Կառավարության կողմից նախկինում սահմանված բնական կորստների չափերը (պահպանման համար) վերանայվել են հիմք ընդունելով ՀՍՏ 406-2021 «Նավթամթերք. Տեղափոխման (բեռնափոխադրման), ընդունման և բացթողման (բեռնաթափման, բեռնաբարձման) և պահման ժամանակ բնական կորուստներ. Կորուստների չափեր» ազգային ստանդարտով սահմանված բնական կորստների չափերը:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է վերանայել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը հաշվի առնելով ՀՍՏ 406-2021 «Նավթամթերք. Տեղափոխման (բեռնափոխադրման), ընդունման և բացթողման (բեռնաթափման, բեռնաբարձման) և պահման ժամանակ բնական կորուստներ. Կորուստների չափեր» ազգային ստանդարտով սահմանված բնական կորստների չափերը:
4. Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերն են:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:
7․ Այլ տեղեկություններ․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 18-ի № 1467-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
-
Քննարկվել է
14.05.2021 - 30.05.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 7059
Տպել