«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-266-Ն օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 5. Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 230. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
- Սույն օրենսգրքի 41-րդ, 41.1-ին, 41.2-րդ, 41.6-րդ, 42-43-րդ, 45-47.5-րդ, 47.7-47.13-րդ, 47.15-րդ հոդվածի 1-3-րդ, 7-9-րդ մասերով, 47.18-47.27-րդ, 80-86-րդ (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ), 87-րդ (Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հանձնարարականները չկատարելու մասով), 96.1-ին հոդվածներով, 152-րդ հոդվածով, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 158.1-ին, 169.5-րդ, 169.8-րդ հոդվածներով, 173.1-ին հոդվածի 3-րդ մասով, 173.3-րդ, 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 3-րդ (դեղորայքի ձեռքբերման և շրջանառության հետ կապված իրավախախտումների մասով), 11-րդ (դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների մասով) և 14-րդ մասերով, 198-րդ հոդվածով, 201-րդ հոդվածի 3-րդ մասով և 213.2-րդ հոդվածով (դեղերի և բժշկական նշանակության գույքի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում առողջապահության և աշխատանքային իրավունքի բնագավառներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
- Առողջապահության և աշխատանքային իրավունքի ոլորտներում վերահսկողություն իրականացնողտեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները և տարածքային կենտրոնների պետերը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:
-
Քննարկվել է
12.05.2021 - 27.05.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 5982
Տպել