Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

 

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի 7-րդ գլուխը լրացնել նոր 241 հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Հոդված 241. Ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման բնագավառում ծառայությունների մատուցման սակագնի սահմանում

Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման բնագավառում ծառայությունների մատուցման սակագնային կարգավորման իրավասությունները վերապահել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»:

 

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» 
ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը  լրացնել հետևյալ բովանդակությամբ  «է» կետով․

 «է Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների բնագավառը՝ միայն սակագնի մասով:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «Փոստային կապի մասին» բառերից հետո լրացնել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման մասին բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Քննարկվել է

    11.05.2021 - 01.06.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Միջուկային անվտանգություն, Ատոմային էներգիայի օգտագործում

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5276

Տպել