Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2021 թվականի N ...... -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) կարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Գույքի առանձին տարրեր գնահատվում են սույն կարգի II գլխով սահմանված կարգով, ընդ որում, իրավաբանական անձանց գույքի կազմում չգտնվող (այդ թվում` իրավաբանական անձի գույքի կազմից առանձնացված) անշարժ գույքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։»,
2) կարգի 22-րդ կետով սահմանված անշարժ գույքի գնահատման ակտի N 02 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխությունները՝ մասնավորեցման ենթակա ընկերությունների գնահատման դեպքերի, որը ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 15-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
..................... – ի N ..... - Ն որոշման
Ձև 2
ԱԿՏ N 02
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ*
__________________________________________________________________________________
(ընկերության կամ օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն))
(հազ. դրամ)
NN |
Անվանումը |
Ընդհանուր մակերեսը |
Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը |
Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված |
Հատկացված |
Ծանոթագրություն |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
Շենքեր և շինություններ` հատկացված |
|
|
|
|
|
|
2. |
Կառուցվածքներ և փոխանցող հարմարանքներ |
|
|
|
|
|
|
3. |
Բազմամյա տնկարկներ` հատկացված հողամասի |
|
|
|
|
|
|
4. |
Շահագործման մեջ չգտնվող անշարժ գույք՝ |
|
|
|
|
|
|
5. |
Չկառուցապատված հողամասեր*** |
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
* Ակտը լրացվում է` համաձայն անշարժ գույքի գնահատման մասին հաշվետվության:
** Հողամասի գնահատված շուկայական արժեքը չի կարող պակաս լինել տվյալ պահին հողամասի գործող կադաստրային արժեքից։
***Ակտը լրացվում է իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի առկայության դեպքում:
Գնահատող (գնահատողներ) |
_____________________ |
_____________________ |
_____________________ |
_____________________ |
|
_____________________ |
_____________________ |
|
Գնահատող կազմակերպության ղեկավար |
_____________________ |
_____________________ |
«_____» __________________ 20 թ.
-
Քննարկվել է
07.05.2021 - 25.05.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 5343
Տպել