ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N1018-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 194-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 638-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N1018-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 194-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 638-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը.
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 29.04.2010թ. թիվ 474-Ն որոշմամբ վերապահվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին: Բաժնետոմսերը ՀՀ առողջապահության նախարարության կողմից հանձնվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին 20.12.2017թ.-ի հանձնման-ընդունման ակտով: Նշված որոշումներով ընկերությանը տրամադրվել է 2,147,058.9 հազ.դրամի բյուջետային վարկեր, որոնք ենթակա են մարման սկսած 2021 թվականի հունիսի 10-ից։
Ուռուցքաբանական ծառայության բարելավման և շարունակական զարգացման հեռանկարային ծրագրերը կյանքի կոչելու նպատակով, նախագծով սահմանվում է ընկերությանը տրամադրված բյուջետային վարկերի մարման ժամկետը երկարաձգել երկու տարով։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրված բյուջետային վարկերի գումարները, ՀՀ կառավարության որոշումների համաձայն, ծախսվել են ընկերության շենքի կառուցման (միայն արտաքին կոնստրուկցիաներ) աշխատանքների իրականացման, ներքին ինժեներական համակարգերի, արտաքին ինժեներական համակարգերի, ներքին հարդարման աշխատանքների և նշված աշխատանքների տեխնիկական վերահսկողության իրականացման, սարքավորումների ձեռքբերման և մոնտաժման աշխատանքների իրականացման նպատակով։ Վերջիններս նախատեսված էր ավարտին հասցնել և ընկերությունը գործարկել 2014 թվականին։ Համաձայն ընկերության կառավարչի ներկայացրած մաստեր-պլանի, 2015 թվականին ընկերության գործարկելու պայմաններում, նախատեսված էր սկսել վարկերի մարումն ըստ ՀՀ կառավարության որոշուների ժամանակացույցի, սակայն, տարբեր հանգամանքներից կախված ընկերության գործարկումը հետաձգվեց անորոշ ժամկետով և ՀՀ կառավարության կողմից կատարվեցին մայր որոշումների փոփոխություններ՝ վարկերի մարման ժամկետների երկարաձգման համար։ Կենտրոնն իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունիսից, սակայն մինչ այժմ չի աշխատում իր ողջ ներուժով՝ թե՛ ՊԷՏ/ՀՏ հետազոտությունների մասով (Կենտրոնի սարքավորումների արտադրանքի թողունակությունը շատ ավելին է, քան պահանջարկը), թե՛ նոր ծրագրերի իրականացման մասով (այդ թվում՝ Կենտրոնի առաջիկա ուղղություններից մեկը հանդիսացող՝ ստացված արտադրանքի արտահանման կազմակերպումը):
Վերջիններս, նաև երկրում տիրող համաճարակային սահմանափակումների ու հետպատերազմական ծանր տնտեսական և սոցիալական խնդիրների առկայության հետևանք են:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Վարկային պարտավորությունների մարման իրատեսական ժամանակացույցի սահմանում։
- Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի ողջ ներուժով աշխատելու և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արդյունավետ մասնավորեցմանը:
- 5. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
- 6. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում:
Բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
Համաձայնեցվել է ՀՀ առողջապահության և ՀՀ ֆինանսների նախարարությունների հետ։
-
Քննարկվել է
03.05.2021 - 23.05.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 5086
Տպել