Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենքի) 18-րդ հոդվածը, կարգավորելով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի հետ կապված իրավահարաբերությունները, 10-րդ մասով նախատեսում է այն անձանց շրջանակը, ովքեր ազատվում են ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց: Մասնավորապես այդ անձնաց թվին են պատկանում այն անձինք, ովքեր ունեն դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի:

Վերը նշված ձևակերպումից ակնհայտ է, որ օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է թվարկված պաշտոններ զբաղեցնող կամ փաստաբանական գործունեություն իրականացնող անձանց և քննիչի մասնագիտական գործունեության փոխկապակցված լինելու և քննիչի դատավարական գործառույթներին տիրապետելու հանգամանքով: Վերը նշված շարադրանքում, բացառություն նախատեսված չէ հետաքննության մարմնի աշխատակիցների համար:

Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հետաքննության մարմինն ի թիվս բազմաթիվ այլ գործողությունների, կատարում է քննիչին վերապահված դատավարական գործողություններ: Օրինակ` մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարում է դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնում է նմուշներ և նշանակում փորձաքննություն, հարուցում է քրեական գործ, գործն ընդունում է իր վարույթ կամ ուղարկում է ըստ ենթակայության, ինչպես նաև սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան մերժում է քրեական գործ հարուցելը, քրեական գործ հարուցելու կամ գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունը ստուգելու նպատակով, քրեական գործ հարուցելուց հետո հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, հանցագործության հետքերը հայտնաբերելու և ամրապնդելու ուղղությամբ կատարում է քննչական անհետաձգելի գործողություններ` զննություն, խուզարկություն, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների լսում, առգրավում, քննում, կասկածյալի ձերբակալում ու հարցաքննություն, տուժողների և վկաների հարցաքննություն, առերեսում, նշանակում է փորձաքննություն, բերման է ենթարկում հանցանքի կատարման մեջ կասկածվող անձանց, զննում և խուզարկում է նրանց, ինչպես նաև ազատում է առանց բավարար հիմքերի բերման ենթարկված անձանց:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հետաքննությունը կարող է լինել քննության սկզբնական փուլ` քրեական գործ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում: Իսկ նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հետաքննությունն ավարտվում է քրեական գործ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում: Հետևաբար, գործնականում հետաքննության մարմնի պետը և աշխատակիցը փաստացի 10 օրվա ընթացքում կարող է իրականացնել և իրականացնում է քննիչի գործառույթը: 

Վերոգրյալից ակնհայտ է, որ հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի և քննիչի դատավարական գործառույթները համընկնում են, իսկ նման պարագայում ողջամիտ է հետաքննության մարմնի պետին և աշխատակցին ևս վերապահել ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն՝  առանց ուսումնառության դասընթացներ անցնելու:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի նախագծով առաջարկվում է Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց ազատել նաև հետաքննության մարմնի պետին և աշխատակիցներին, ովքեր իրենց մասնագիտական գործունեության ընթացքում առավելապես իրականացնում են քննչական գործողություններ: Հետևաբար, այլ պաշտոնների համատեքստում նաև այս անձանց համար բացառության նախատեսումը կհանգեցնի չհիմնավորված տարբերակված մոտեցման վերացմանը:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 Օրենքի նախագծի ընդունման արդյունքում Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց կազատվեն նաև հետաքննության մարմնի պետը և աշխատակիցները:

Նման կարգավորումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտում թափուր 50 քննիչների հաստիքների համալրման գործընթացի մասնակի իրականացմանը՝ առանց Արդարադատության ակադեմիայում ուսումնառելու:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

         «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքումլրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

         «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքումլրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբպետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ևծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթաթոշակ տրամադրելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքով. «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ ակադեմիայի գործունեության նպատակներից են` դատավորների, դատախազների, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մոտ դատավորի, դատախազի, քննիչի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը: Նույն Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում ստանում են ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի վարձատրությանը համապատասխան կրթաթոշակ (175.932 ՀՀ դրամ)։ Մինչդեռ, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար մասնագիտական պատրաստման ընթացքում կրթաթոշակ ստանալու վերաբերյալ Օրենքում դրույթ նախատեսված չէ:

ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առջև: Ինչը ենթադրում է, որ դատավորների, դատախազների և քննիչների թեկնածուները պետք է ունենան հավասար պայմաններում ուսումնառելու հնարավորություն: Նշված բացը լրացնելու նպատակով առաջարկվում է Օրենքում կատարել լրացում և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար ևս նախատեսել մասնագիտական պատրաստման ընթացքում կրթաթոշակ ստանալու հնարավորություն՝ անհիմն տարբերակված մոտեցումը բացառելու նպատակով:

Բացի այդ նախատեսվող փոփոխության արդյունքում դատավորների,  դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում կստանան ընդհանուր իրավասության դատարանի նիստերի քարտուղարի վարձատրությանը (111.115 ՀՀ դրամ) համապատասխան կրթաթոշակ, որի պարագայում հնարավոր կլինի մասնագիտական պատրաստման նպատակով դատավորների, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար ապահովել համամասնորեն բաշխված հավասարաչափ կրթաթոշակ՝ չստեղծելով մեծ ֆինանսական բեռ պետական բյուջեի համար և առկա ֆինանսական ռեսուրսների ոչ զգալի ավելացմամբ հնարավոր կլինի ապահովել հավասար պայմաններ դատավորների,  դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար:

2015թ.-ին Արդարադատության ակադեմիայում որպես ունկնդիր ուսուցանել են քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 15 ունկնդիր, դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 16 ունկնդիր, դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 10 ունկնդիր իսկ 2016թ.-ին՝  համապատասխանաբար՝ 46, 12 և 9: 2017թ.-ին՝ 50, 21 և 19 ունկնդիրներ: 2018թ.-ին նախատեսվում է քննիչների թեկնածությունների ցուցակում 40 ունկնդրի համար կրթաթոշակի տրամադրում:

 

N

Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստման նպատակով ուսումնառություն անցնող ունկնդիրներ

2015 թ.

2016 թ.

2017 թ.

2018թ.-ի համար նախատեսվում է

Ուսումնառության ժամկետը

/ամիս/

Կրթաթոշակը ներկայումս

Նախագծով նախատեսված կրթաթոշակը 2018թ. համար/1 ամսվա կտրվածքով/

Ներկայումս ՀՀ պետական բյուջեի ծախսը 1 ունկնդրի համար՝ 8 ամսվա  կտրվածքով

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսը 1 ունկնդրի համար՝ 8 ամսվա  կտրվածքով

2017 թ. ՀՀ պետական բյուջեի ծախսը  /տարվա  կտրվածքով/

2018 թ. ՀՀ պետական բյուջեի ծախսը  Նախագծի ընդունման  արդյունքում /տարվա  կտրվածքով/

 

1.

Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված

15

46

50

40

8

-

111.115

-

888.920

-

 

 

40x888.920=

35.556.800

2.

Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված

16

12

21

-

8

175.932

111.115

1.407.456

 

888.920

21x1.407.456=29.556.576

 

 

21x888.920=

18.667320

3.

Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված

10

9

19

-

8

175.932

111.115

1.407.456

888.920

19x1.407.456=26.741.664

 

19x888.920=

16.889.480

 

Ամփոփելով աղյուսակում ներկայացված հաշվետվությունը, ակնհայտ է, որ 2017թ.-ին Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստման նպատակով ուսումնառություն անցնող դատավորների, դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ 19 և 21 ունկնդիրների համար պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվում է 26.741.664 և 29.556.576 ՀՀ դրամին համարժեք կրթաթոշակ, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում նախատեսվում է 2018թ.-ի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կրթաթոշակ տրամադրել ոչ միայն Արդարադատության ակադեմիայում ուսումնառություն անցնող դատավորների, դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված, այլ նաև քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրներին (1 ունկնդրի համար 111.115 ՀՀ դրամին համարժեք), որի պարագայում քննիչների, դատավորների, դատախազների ունկնդիրների թվի միջին թվաբանական հաշվարկի արդյունքում 2018 ՀՀ պետական բյուջեի ծախսը  տարվա կտրվածքով կազմում է քննիչների նախատեսվող 40 ունկնդրի համար՝ 35.556.800 ՀՀ դրամ, դատավորների 19 (միջին թիվ՝ հիմք ընդունելով 2017 թ.-ի ունկնդիրների քանակը) ունկնդրի համար՝ 16.889.480 ՀՀ դրամ, դատախազների 21 (միջին թիվ՝ հիմք ընդունելով 2017 թ.-ի ունկնդիրների քանակը) ունկնդրի համար՝ 18.667320 ՀՀ դրամ:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) առկա է քննիչի 50 թափուր հաստիք, ինչը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրներն 8 ամիս առանց եկամտի աղբյուրի մնալու պայմաններում չեն ցանկանում ուսումնառություն անցնել:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի նախագծով առաջարկվում է քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար նախատեսել մասնագիտական պատրաստման ընթացքում կրթաթոշակ ստանալու հնարավորություն՝ հավասար պայմաններ ստեղծելով Արդարադատության ակադեմիայում ուսումնառվող այլ ունկնդիրների հետ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

 Օրենքի նախագծի ընդունման արդյունքում Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք կստանան կրթաթոշակ, ինչպես դա իրականացվում է դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց դեպքում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

         «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀայաստանիՀանրապետության oրենքումփոփոխությունկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

         «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքումփոփոխությունկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նախատեսվում է ծախսերի ավելացում (տեղեկանքը կից ներկայացվում է):

 

 

 

  • Քննարկվել է

    24.07.2017 - 11.08.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11410

Տպել

Առաջարկներ`

Արփի Լազարյան

09.08.2017

Առաջարկվում է <<Արդարադատության ակադեմիայի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի նախագծում սահմանել նորմ, որով հետադարձ ուժ կտրվի նախագծով փոփոխվող դրույթներին և այն կտարածվի նաև 2017 թ. քննիչի թեկնածուների վրա>>։

Տարոն Ղարիբյան

09.08.2017

<<Արդարադաըության ակադեմիայի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծում սահմանել նորմ, որով հետադարձ ուժ կտրվի նախագծով փոփոխվող դրույթներին և այն կտարածվի նաև 2017 թ. քննիչի թեկնածուների վրա>>

Տարոն Ղարիբյան

09.08.2017

<<Արդարադաըության ակադեմիայի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծում սահմանել նորմ, որով հետադարձ ուժ կտրվի նախագծով փոփոխվող դրույթներին և այն կտարածվի նաև 2017 թ. քննիչի թեկնածուների վրա>>

Տեսնել ավելին