««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ։
-
15 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասում «նկատմամբ» բառից հետո լրացնել «կամ բացարձակ դրամական մեծությամբ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում «հավելավճար չի տրվում» բառերը փոխարինել «հավելավճարի չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակում ուժը կորցրած ճանաչել «Գլխավոր ռազմական տեսուչ», «Գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ» և «Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ» տողերը:
ՀՈԴՎԱԾ 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգավորումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 61-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի առաջին նախադասությունում «տրվող» բառից հետո լրացնել «հավելավճարներից,» բառը.
2) 18-րդ մասը լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Զինծառայողներին տրվող հավելավճարը դրամական ապահովության բաղկացուցիչ մաս է, որը սահմանվում է բացարձակ դրամական մեծությամբ և տրվում է զինվորական (այլ հատուկ) կոչումների համար: Զինվորական (այլ հատուկ) կոչումների համար հավելավճարի չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 2. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգավորումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:
-
Քննարկվել է
03.05.2021 - 18.05.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 6529
Տպել