Հիշել նախագիծը

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.04.2021 11:38:34 Նախագիծը կարիք ունի հայեցի խմբագրման: Մաասնավորապես, դրանում նշված է, որ պետք է ներկայցվեն պահանջվող փաստաթղթերի "պատճեն"(երը), մինչդեռ պետք է լինի "պատճենը"(ները), քանզի հիմնական բառը "պատճեն" է և դա պետք հոլովվի հայեցի: Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ Նախագիծը մշակվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով՝ նորմատիվ իրավական ակտերին ներկայացվող լեզվական պահանջներին համահունչ: Բացի այդ, հարկ է նշել, որ Նախագծում ոչ թե կիրառվել է «պատճեն(երը)», այլ «պատճեն(ներ)ը» բառը:
2 Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.05.2021 20:38:44 3. Նախագծով առկա է փաստաթուղթ ներկայացնելու պահանջ, որով կհավաստվի, որ թեկնածուն լինելով դատավոր, նախկին դատավոր, դատախազ, նախկին դատախազ, քննիչ, նախկին քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ, նախկին օպերլիազոր, փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում չի ստացել խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից։ Անհասկանալի է, թե այդ փաստաթուղթը ով պետք է տրամադրի․ անձը՝ գրավոր հայտարարության եղանակով, թե՞ կոնկրետ կառույցներ, օրինակ՝ դատավորի դեպքում՝ ՀՀ դատական դեպարտամենտը, փաստաբանի դեպքում՝ ՀՀ փաստաբանների պալատը, և այլն։ Առաջարկում ենք սահմանել, որ նման փաստաթուղթը պետք է տրվի իրավասու մարմնի կողմից։ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
3 Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.05.2021 20:38:56 2. Առաջարկում ենք ապահովել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի որոշակիություն։ Մասնավորապես, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում միանշանակ հասկանալի չէ, թե արդյո՞ք թեկնածուն պետք է տիրապետի թվարկված երեք լեզուներին միաժամանակ, թե դրանցից առնվազն մեկին։ Հետևապես, առաջարկում ենք այդ կասկածները փարատել այս նախագծում և տալ հստակ կարգավորում։ Բացի այդ, հասկանալի չէ, եթե թեկնածուն պետք է տիրապետի երեք լեզուներին միաժամանակ, ապա ինչո՞ւ է միայն առնվազն մեկի մասով անհրաժեշտ ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացություն։ Ինչպե՞ս է ստուգվելու մյուս երկու լեզուների իմացությունը, իսկ, չստուգելու պարագայում, օրենքի այս կարգավորումը արդյո՞ք չի ստանում ձևական բնույթ։ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ Ներկայացվող առաջարկը դուրս է սույն նախագծի կարգավորման առարկայի շրջանակից: Հարկ է նշել, որ օտար լեզուներին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի վերաբերյալ մշակվել է առանձին որոշման նախագիծ, որով, ի թիվս այլ հարցերի, կարգավորվում են նաև առաջարկությամբ բարձրացված հարցերը:
4 Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.05.2021 20:39:11 3. Նախագծով առկա է փաստաթուղթ ներկայացնելու պահանջ, որով կհավաստվի, որ թեկնածուն լինելով դատավոր, նախկին դատավոր, դատախազ, նախկին դատախազ, քննիչ, նախկին քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ, նախկին օպերլիազոր, փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում չի ստացել խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից։ Անհասկանալի է, թե այդ փաստաթուղթը ով պետք է տրամադրի․ անձը՝ գրավոր հայտարարության եղանակով, թե՞ կոնկրետ կառույցներ, օրինակ՝ դատավորի դեպքում՝ ՀՀ դատական դեպարտամենտը, փաստաբանի դեպքում՝ ՀՀ փաստաբանների պալատը, և այլն։ Առաջարկում ենք սահմանել, որ նման փաստաթուղթը պետք է տրվի իրավասու մարմնի կողմից։ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է Առաջարկությունը կրկնվում է:
5 Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.05.2021 20:39:35 1. Նախագծով հավակնորդի մասնագիտական փորձառությունն ու հմտությունները գնահատելու հիմնական միջոցը՝ ինքնակենսագրական է, որի համար սահմանված չէ միասնական ձևանմուշ։ Առաջարկում ենք պահանջվող փաստաթղթերի ցանկում ավելացնել նաև հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ՝ կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները): Սա թույլ կտա առավել համապարփակ պատկերացում ունենալ թեկնածուի մասնագիտական որակների և պիտանելիության մասին, ինչպեսև՝ կապահովվի թեկնածուի մասնագիտական գործունեության ոչ միայն ձևական, այլև բովանդակային ուսումնասիրությունը: ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ Նախագծով արդեն իսկ սահմանված են համապատասխան իրավակարգավորումներ, որոնցով ստուգվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցող անձանց անհրաժեշտ աշխատանքային փորձի առկայությունը: Մասնավորապես, Նախագծի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանվել է աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու պահանջ: