ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի №365Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի №166Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման, լիցենզավորված անձանց կողմից կատարաված ներդրումների մասին հաշվետվության ներկայացման և էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց ներդրումային գործունեության մոնիթորինգի կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 14-ի №365Ն և 2012 թվականի մայիսի 11-ի №166Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 14-ի №365Ն և 2012 թվականի մայիսի 11-ի №166Ն որոշումներով համապատասխանաբար սահմանված են էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը և կարգավորվող անձանց կողմից կատարված ներդրումների մասին հաշվետվության ներկայացման կարգը, իսկ իրականացված ներդրումների վերլուծության կարգ սահմանված չէ։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Ներկայացված որոշման նախագծով առաջարկվում է`
1) էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման և լիցենզավորված անձանց կողմից կատարված ներդրումների մասին հաշվետվությունների ներկայացման կարգերն ամրագրել մեկ միասնական ակտով,
2) հստակեցնել էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի ներկայացման և համաձայնեցման պահանջները, և ներդրումային գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերը,
3) ամրագրել ներդրումային գործունեության վերլուծության գործիքակազմը և ընթացակարգը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումն ուղղված է հստակեցնելու էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման, իրականացված ներդրումների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաև ներդրումային գործունեության մոնիթորինգի ընթացակարգերը
-
Քննարկվել է
28.04.2021 - 14.05.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 5102
Տպել